Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Բեատրիս Արխիմոնի հետ

Լուրեր

23.07.2026 | 13:06
Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին հողամաս կօտարվի ուղղակի վաճառքով. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 13:05
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 1 միլիարդ դրամ գրավն ու բացակայելու արգելքը
23.07.2026 | 12:57
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
23.07.2026 | 12:54
Եմենի հութիները պնդում են, որ Կարմիր ծովում հարձակվել են Սաուդյան Արաբիայի երկու լցանավերի վրա
23.07.2026 | 12:44
Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել
23.07.2026 | 12:34
Սևանա լճի ջրածածկ տարածքի կառուցապատման պայմանագրից ծագող իրավունքը դադարեցվել է
23.07.2026 | 12:25
Նյու Յորքում ձերբակալել են Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահին
23.07.2026 | 12:16
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
23.07.2026 | 12:07
Իրավապահները գործողություն են իրականացնում «Առինջ մոլ»-ում․ ՈՒՂԻՂ
23.07.2026 | 12:00
Մ-1 և Մ-2 ճանապարհներին գովազդային վահանակների տեղադրումը կարող է արգելվել
23.07.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Վորոնեժում Wildberries-ի պահեստի և Ուլյանովսկում վառելիքաէներգետիկ համալիրի վրա
23.07.2026 | 11:41
Գրիզմանը գոլ է խփել MLS-ում նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 11:30
Զինծառայողի մահվան գործով երկու համածառայակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
23.07.2026 | 11:20
ԱՄՆ-ն Իրանին 12-րդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել․ Թեհրանը հայտնել է Հորմուզի նեղուցում երեք լցանավեր կանգնեցնելու մասին
23.07.2026 | 11:13
ՄԻՊ-ը բարձրացրել է Արեգնազ Մանուկյանի՝ դստեր հետ հաղորդակցության սահմանափակումը վերանայելու հարցը
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Բեատրիս Արխիմոնի հետ․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Սենատի նախագահը ողջունելով նախագահ Վահագն Խաչատուրյանին շնորհակալություն է հայտնել այցելության համար և շեշտել, որ ուրախ է Հայաստանի նախագահին ընդունել Ուրուգվայի Սենատում, որն իրենք անվանում են նաև «Ժողովրդավարության տուն», քանի որ Ուրուգվայի համար ժողովրդավարությունն անհամեմատելի արժեք է և երկրում Հանրապետության հաստատումից հետո խորհրդարանական բոլոր կուսակցությունները եղել են իշխանություն:

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ ինչպես Ուրուգվայի, այնպես էլ Հայաստանի համար, ժողովրդավարությունը բարձրագույն արժեք է: Վահագն Խաչատուրյանն իր խոսքում նշել է, որ անկախացումից հետո Հայաստանը որդեգրեց հենց ժողովրդավարական ուղիով զարգացման սկզբունքներ և թեպետ անցած շուրջ 3 տասնամյակի ընթացքում ժողովրդավարացման գործընթացները մեր երկրում տարբեր փորձություններ են հաղթահարել, այնուամենայնիվ վերջին տարիներին Հայաստանը անշեղորեն առաջնորդվում է ժողովրդավարական արժեքներով և ժողովրդավարական ինստիտուտների կայացման դիրքորոշմամբ:

Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ ժողովրդավարական ինստիտուտների կայացման և ամրապնդման, ինչպես նաև ընդհանրապես Հայաստանի պետական կառավարման համակարգում, շատ մեծ է խորհրդարանի դերը, քանի որ մեր երկիրը 2018 թվականից անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի:

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը, ի դեմս Սենատի նախագահի՝ շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի ժողովրդին և պետությանը Ցեղասպանությունն առաջինը ճանաչելու, ինչպես նաև վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության դեմ ծառացած մարտահրավերների նկատմամբ հստակ և արդարացի դիրքորոշում ունենալու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-ուրուգվայական ոլորտային համագործակցության խթանման հնարավորությունները, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, կրթության և այլ բնագավառներում:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում անդրադարձել է նաև հարավկովկասյան տարածաշրջանում առկա իրողություններին և զարգացումներին: Նախագահը վերահաստատել է հարևանների հետ բարիդրացիական և առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու հստակ դիրքորոշումը:

Հանդիպմանը երկուստեք դրական է գնահատվել առաջիկայում Ուրուգվայում Հայաստանի դեսպանատան բացումը, ինչը կնպաստի տարբեր մակարդակներում երկու երկրների փոխգործակցության ակտիվացմանը: Այս համատեքստում ընդգծվել է նաև բարձր մակարդակի քաղաքական փոխայցելությունների իրականացման և խորհրդարանական դիվանագիտության խթանման ուղղությամբ ջանքերի ներդրման անհրաժեշտությունը: