ՕԿԿ-ն երաշխավորում է քաղաքացու ահազանգի օպերատիվ արձագանքը․ Ոստիկանություն

Լուրեր

29.04.2026 | 15:55
Պատասխաններն անսպասելի են. Վարդապետյանը` Աբրահամյանի տան վաճառքի, Նարեկ Նալբանդյանի հյուրանոցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:47
Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի տեխնիկական տնօրեն․ Իտալիայում քիչ ակումբներ ունեն այսպիսի պայմաններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:35
Բեռնատարների հայ վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետները երկարաձգվել են
29.04.2026 | 15:27
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է պաշտոնից, ըստ լուրերի՝ Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով
29.04.2026 | 15:25
Ադրբեջանի փոխվարչապետն Աղվերանում է. հյուրանոցի տարածքը արգելափակված է․ ՈւՂԻՂ
29.04.2026 | 15:19
Կանդազ մականունով հայտնի Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել
29.04.2026 | 15:15
Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Աղվերանում է. ՊՊԾ-ն փակել է ճանապարհը
29.04.2026 | 15:10
Ադրբեջանի պատվիրակությունն Աղվերանում է // ԱՄՆ-ն անձնագիր կթողարկի՝ Թրամփի պատկերով․ ԼՈՒՐԵՐ
29.04.2026 | 15:03
Ադրբեջանը կարող է որոշում ընդունել դադարեցնել համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ
29.04.2026 | 14:50
Որքան է կազմելու Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի ամսական վճարը. ծրագրի մանրամասներն ու նախագրանցման մեկնարկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 14:33
Բաքվում Նիդերլանդների դեսպանը մեկնաբանել է երկրի խորհրդարանի կողմից Արցախի մասով ընդունված բանաձևը
29.04.2026 | 14:27
Ձերբակալություններ՝ ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքով
29.04.2026 | 14:21
Իրանը «լավ կլինի շուտ խելքի գա». Թրամփը զգուշացնում է Թեհրանին
29.04.2026 | 14:10
Արմեն Մելիքբեկյանն ու Լևան Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահին
29.04.2026 | 13:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանը «ռազմական պարտություն է կրել»
Բոլորը

Հանցագործություններին ու պատահարներին ավելի արագ արձագանքելու նպատակով 2021 թ. հուլիսին ստեղծվեց Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Կառույցը կայացավ շատ կարճ ժամանակում: Եթե սկզբնական շրջանում կենտրոնն օրական ստանում էր 1000-1500 զանգ, ապա հիմա զանգերի թիվը հասել է 5-ից 6 հազարի։ Ստեղծման պահից ՕԿԿ-ն ստացել է մեկուկես միլիոնից ավելի զանգ, իսկ այս տարվա ընթացքում՝ շուրջ 700 հազար։

Այսօր արդեն ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգին արձագանքում է ընդամենը մի քանի վայրկյանում։ Նախկինում դա բավական երկար գործընթաց էր. միայն ահազանգը փոխանցելու աշխատանքը տևում էր 15-20 րոպե։

Օպերատիվ կառավարման կենտրոնի կարգախմբերի քարտեզը ցույց է տալիս, թե պարեկային ծառայության ավտո և հետիոտնային կարգախմբերը որտեղ են ու ինչ գործողություն են կատարում։ Ժամանակակից տեխնիկան, ծրագրային հնարավորությունները հեշտացրել և արագացրել են ոչ միայն ահազանգերին արձագանքելու աշխատանքը, այլև օնլայն վերահսկելու, թե այդ պահին ինչով են զբաղված կարգախմբերը։

Օպերատիվ կառավարման կենտրոնի զանգերը տարբեր բնույթի են՝ օգնության զանգերից մինչև ծանր հանցագործություններ։ Մարդիկ փորձում են ճշտել անգամ ոստիկանության հետ կապ չունեցող հարցեր։

Երկուսուկես տարվա ընթացքում փոխվել է նաև հասարակության վերաբերմունքը կառույցի նկատմամբ։ Մեծացել է վստահությունը։ Շատերն են իրենց հարցի պատասխանը կամ լուծումը ստանալուց հետո կրկին զանգում` երախտիքի խոսքերի համար։

Օպերատիվ կառավարման կենտրոնում ծառայություն են իրականացնում նաև փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցները։ Դա հնարավորություն է տալիս առավել օպերատիվ արձագանքելու թե՛ փրկարար, թե՛ ոստիկանական գործառույթների իրականացմանը։

Ամիսներ անց օպերատիվ կառավարման կենտրոնը Երևանում կունենա նոր, տեխնիկապես հագեցած մասնաշենք»,- ասված է հաղորդագրությունում։