Օրենսդրական նախաձեռնություններ. նախատեսվում է ներդնել բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմներ

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

Գործադիրն հավանություն է տվել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերին:

Օրինագծերի ընդունմամբ ակնկալվում է ներդնել բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմներ դատավորների, դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար: Նշվածը ապահովելու է վերոգրյալ պաշտոնատար անձանց գործունեությունը պարբերաբար ուսումնասիրելու հնարավորություն՝ կոռուպցիոն բնույթի դրսևորումներում ներգրավվածությունը բացահայտելու տեսանկյունից: Ինչպես նաև նախատեսվում է բարեվարքության ուսումնասիրության կառուցակարգեր ներդնել քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների և առաջխաղացման ցուցակներում ընդգրկվող անձանց համար։

Նախատեսվող փոփոխություններն ուղղված են ապահովելու Հայաստանում բարեվարքության կառուցակարգերի ամրապնդմանը և շարունակական կատարելագործմանը: Մասնավորապես՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրենքում իրականացնել փոփոխություններ, որոնցով նախատեսվում է վերանայել բարեվարքության ուսումնասիրության ներկայիս կառուցակարգերը, ներկայացվող տեղեկատվության շրջանակը, ինչպես նաև ներդնել նոր կարգավորումներ ուղղված դատավորների, դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ընթացիկ ուսումնասիրությունն ապահովելուն։ «Քննչական կոմիտեի մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններով սահմանվում է, որ Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածությունների և առաջխաղացման ցուցակներում ընդգրկվող անձինք կանցնեն բարեվարքության ուսումնասիրություն, և բացի այդ նախատեսել երեք տարվա պարբերականությամբ Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ուսումնասիրության անցկացում։

Նախագծերով բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության գործընթացն առավել դյուրինացնելու տեսանկյունից առաջարկվում է բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության հարցաթերթիկը ներկայացնել էլեկտրոնային եղանակով: Բարեվարքության ընթացիկ ուսումնասիրությունը դատավորների դեպքում առաջարկում է իրականացնել 4 տարվա պարբերականությամբ, իսկ մնացած անձանց դեպքում՝ 3 տարվա պարբերականությամբ՝ կապված դատավորների գնահատման ինստիտուտի համար նախատեսված ժամկետների հետ, ինչպես նաև՝ քննչական մարմիններում և դատախազությունում ատեստավորման գործընթացի անցկացման պարբերականության հաշվառմամբ: