Ֆիդանը հայտարարել է, թե հայկական սփյուռքն «Արևմուտքի երկրներին սադրում է Ադրբեջանի դեմ»

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան  Ֆիդանը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ Բաքվում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է, որ Հարավային Կովկասում կայունությունը շատ կարևոր է, հատկապես տրանսպորտային և էներգետիկ նախագծերի անվտանգության տեսանկյունից։ Նա հայտնել է, որ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել են Հարավային Կովկասի զարգացումները, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ֆիդանը շնորհավորել է Բայրամովին սեպտեմբերի 19-ին Արցախում իրականացրած ռազմական ագրեսիայի ու էթնիկ զտման կապակցությամբ։

«Մենք միշտ ասել ենք, որ 3 տարի առաջ 44-օրյա պատերազմից հետո պատմական հնարավորություն է ստեղծվել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Մենք կարծում ենք, որ այսօրվա փուլում այս հնարավորությունը շատ ավելի է ուժեղացել, և այլևս չպետք է խուսափել դրանից։ Այդ իսկ պատճառով մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական ​​խաղաղության և սահմանների որոշման համաձայնագրերի հարցում դրական առաջընթացը։ Հարավային Կովկասը, որտեղ տիրում է խաղաղություն և հանգստություն, բխում է բոլոր դերակատարների շահերից: Ուստի, բոլոր կողմերը պետք է ձգտեն խաղաղության և նորմալացման մթնոլորտ ստեղծել։ Ցավոք, Արևմուտքում հայկական սփյուռքը շահագործում է հայ ժողովրդի ծանր պայմանները, փորձում է որոշ երկրների սադրել Ադրբեջանի դեմ։ Դրանով զբաղվելու փոխարեն՝ ավելի լավ կլիներ էներգիա ծախսել այնպիսի միջավայր ստեղծելու համար, որտեղ Հայաստանի ժողովուրդը կարող է նորմալ հարաբերություններ հաստատել իր հարևանների հետ»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Նա նշել է, որ տարածաշրջանից դուրս գտնվող բոլոր դերակատարները նույնպես պետք է հետևեն այնպիսի քաղաքականության, որը հարգում է տարածաշրջանում հավասարակշռությունը և խրախուսում նորմալացումը: Ըստ նրա՝ Անկարային գոհացնում է նաև երկու երկրների միջև վստահության ամրապնդմանն ուղղված որոշակի կոնկրետ քայլեր ձեռնարկելու վերջին որոշումը։ Ֆիդանը հույս է հայտնել, որ նման քայլերը կշարունակվեն և ճանապարհ կհարթեն համապարփակ խաղաղության համաձայնագրի համար։

«Կարծում ենք, որ նրանք, որոնք փորձում են սադրիչ քայլերով վնասել գործընթացին, նույնպես պետք է ուղերձ ստանան այս համաձայնագրից։ Մենք միշտ ասում ենք, որ այն ազդակը, որը ձեռք կբերվի Ադրբեջանի և Հայաստանի միջև գործընթացում, դրականորեն կազդի Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։ Ավելի քան երբևէ մոտ ենք տարածաշրջանային կայունությանը և խաղաղությանը»,- հայտարարել է Հաքան Ֆիդանը՝ հավելելով, որ «կշարունակեն սերտ համակարգումը Ադրբեջանի հետ՝ այդ հնարավորությունը լավագույնս օգտագործելու համար»։

Էմմա Չոբանյան