Թուրքիայում, ի նշան Իսրայելի դեմ բողոքի, կրակ են բացել Starbucks-ի ուղղությամբ

Լուրեր

23.07.2026 | 19:33
Հուլիսին կնշանակվի ընկերության ժամանակավոր կառավարիչը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
23.07.2026 | 19:30
Որտե՞ղ են կրթություն ստանում ԱԱԾ սահմանապահները․ ակադեմիայից մինչև միջազգային ծրագրեր 
23.07.2026 | 19:16
Ներկայացուցիչների պալատը հաստատել է Պենտագոնի համար 1,15 տրիլիոն դոլարի ֆինանսավորումը․ Սենատի հաստատման դեպքում սա ռեկորդային բյուջե կլինի
23.07.2026 | 19:00
Լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա Իրանի և ԱՄՆ-ի միջև․ Հորմուզի նեղուցը դարձել է նոր «միջուկային ծրագիր»․ Գեորգի Միրզաբեկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 18:53
Factor TV-ի հրապարակումից հետո մանկատանը հացադուլի մեջ գտնվող 15-ամյա տղան և նրա քույրը վերադարձվել են հորը
23.07.2026 | 18:51
Զելենսկին Ֆեդորովին առաջարկել է ռազմական նորարարությունների գծով փոխվարչապետի պաշտոնը
23.07.2026 | 18:40
Նավթի գինը մայիսից ի վեր առաջին անգամ գերազանցել է 100 դոլարը
23.07.2026 | 18:28
Վահան Կոստանյանը Փարիզում քննարկել է Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնումը
23.07.2026 | 18:19
ՄԻՊ-ը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները
23.07.2026 | 18:18
Արդեն որոշել եք՝ ԱԺ նիստին գնամ ոստիկանների ուղեկցությամբ. Արթուր Սարգսյանը վրդովվեց և լքեց նիստերի դալիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 18:10
Քարիմ Ադեյեմին` «Բարսելոնայի» ֆուտբոլիստ
23.07.2026 | 18:10
«Սրբազան պայքարի» գործով Իգոր Սարգսյանի տնային կալանքը փոխվեց // Մոսկվայի մոտ Սու-57 է կործանվել․ ԼՈՒՐԵՐ
23.07.2026 | 18:03
ՀԿ-ները ԶՈւ-ում մահվան դեպքերի առնչությամբ արդյունավետ քննություն և համակարգային բարեփոխումներ են պահանջում
23.07.2026 | 17:55
660,000 ֆունտ՝ միջազգային դատարաններում Հայաստանի շահերի պաշտպանության համար
23.07.2026 | 17:46
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին կպատասխանատվության կենթարկի Հորմուզի նեղուցում հութիների ապագա հարձակումների համար
Բոլորը

Թուրքիայում՝ Ադանա քաղաքում զինված անձը նախօրեին որսորդական հրացանով կրակ է բացել Starbucks սրճարան ուղղությամբ՝ այդ կերպ իր բողոքն արտահայտելով Իսրայելի դեմ, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Ականատեսները հայտնում են, որ հարձակումից առաջ զինված անձը բարձրաձայնել է իր դրդապատճառները՝ բղավելով՝«Պաղեստինում երեխաներն արյունահոսում են, հեռացե՛ք այստեղից»։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Հարձակվողին ձերբակալել է քաղաքացիական հագուստով ոստիկանը, որը պատահաբար եղել է դեպքի վայրում։

Ադանայի նահանգապետարանի գրավոր հայտարարության մեջ ասվում է, որ միջադեպից հետո դեպքի վայր է մեկնել ոստիկանական խումբ և ձերբակալել հարձակվողին։ Կասկածյալի ինքնությունը պարզվել է․ նա 35-ամյա տղամարդ է՝ Օ.Գ.-ն։

Միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել։

Հավելենք, որ Starbucks-ը Թուրքիայում կառավարամետ և իսլամիստական խմբավորումների հակաիսրայելական ցույցերի կենտրոնում հայտնվել է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Գազայի հատվածում պատերազմի մեկնարկից ի վեր:

Բողոքի ցույցեր են անցկացվում երկրի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Անկարայում և Ստամբուլում, որոնք երբեմն հանգեցնում են սրճարանների դեմ ակցիաների։

Էմմա Չոբանյան