Խոհրդարանում սկսելու եմ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց․ Էստոնիայի ԱԳ նախարար
Քաղաքականություն
13.12.2023 | 15:07Էստոնիան Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց է սկսելու։ Այս մասին X-ում գրառմամբ հայտնել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան:
«Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը ես ընդգծեցի, որ Էստոնիայի պարտքն է Հայաստանին, որ մենք չենք ճանաչել հայ ժողովրդի ցեղասպանությունը, և ես կսկսեմ այդ գործընթացը Էստոնիայի խորհրդարանում»,- գրել է նա։
On a meeting with #Armenian🇦🇲 foreign minister @AraratMirzoyan I emphazised that it’s #Estonian dept to Armenia that we haven’t recognized genocide against Armenian people & I will start the process in Estonian🇪🇪 parliament.
— Margus Tsahkna (@Tsahkna) December 13, 2023
Հիշեցնենք, որ Էստոնիայի ԱԳ նախարարը դեկտեմբերի 13-14-ն աշխատանքային այցով Հայաստանում է։
Էմմա Չոբանյան