Բաքվում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանները Հարավային Կովկասում ընդհանուր նպատակներն են քննարկել

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարկ Լիբբին հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգյուս Օլդի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը X-ում գրառմամբ։

«Հիանալի է հանդիպել դեսպան Ֆերգյուս Օլդին։ Ես անհամբերությամբ սպասում եմ համատեղ աշխատանքին Ադրբեջանում և Կովկասում ընդհանուր նպատակների ուղղությամբ, ներառյալ՝ մեր համագործակցությունը ականազերծման օգնության հարցում»,- ասել է Լիբբին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին դեկտեմբերի 2-ի ուշ երեկոյան Մարկ Լիբբին ժամանել է Բաքու։ Նա սահմանափակվել է մամուլի համար ադրբեջաներեն կարճ հայտարարությամբ՝ ասելով, որ շատ ուրախ է Ադրբեջան ժամանելու համար։

«Ես անհամբերությամբ սպասում եմ իմ հավատարմագրերը հանձնելու և աշխատանքը սկսելու հնարավորությանը՝ ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների զարգացման և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար»,- ասել էր նա։

Կարիերային դիվանագետ Լիբբիին նոյեմբերի սկզբին պաշտոնում հաստատել էր Սենատը՝ նշանակումից գրեթե մեկուկես տարի անց: Վաշինգտոնն Ադրբեջանում դեսպան չուներ անցյալ ամռանից, երբ Լի Լիցենբերգերը հեռացել էր ծառայությունից։

Էմմա Չոբանյան