Թուրք պատգամավորը խորհրդարանում սրտի կաթված է ստացել՝ իշխող ԱԶԿ-ին քննադատող ելույթից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր «Ուրախություն» (Saadet) կուսակցության պատգամավոր Հասան Բիթմեզն ուշագնաց է եղել և ընկել բյուջեի քննարկման ժամանակ ելույթն ավարտելուց հետո, ինչից հետո իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) օրենսդիրները բղավել են՝ «Սա Աստծո բարկությունն է», գրում է Duvar-ը։

Բիթմեզը ելույթ է ունեցել SP խմբի անունից՝ քննադատելով ԱԶԿ-ի արտաքին քաղաքականությունը։ ԱԶԿ-ի պատգամավորները ծաղրել են նրան ամբողջ ելույթի ընթացքում, իսկ Օզլեմ Զենգինի միջամտություններն արձանագրվել են խորհրդարանի արձանագրություններում:

Պատգամավոր Բիթմեզը քննադատել է ԱԶԿ-ին՝ նրան մեղադրելով Իսրայելի հետ համագործակցելու մեջ, և ելույթն ավարտել է այսպես․ «Եթե ազատվեք խղճի տանջանքից, ապա չեք կարողանա ազատվել պատմության տանջանքներից։ Եթե ազատվեք պատմության տանջանքներից, չեք կարողանա ազատվել Աստծո բարկությունից»։

Այս խոսքերն ասելուց հետո Բիթմեզն ուշագնաց է եղել ու ընկել։

«Սա Աստծո բարկությունն է»,- լսվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցության պատգամավորների կողմից։

Առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտարարել է, որ Բիթմեզը միացված է սիրտ-թոքային սարքին, և որ նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։

Էմմա Չոբանյան