ԵԽ նախարարների կոմիտեն առանցքային առաջարկություններ և դիտարկումներ է կատարել «Մուրադյանն ընդդեմ ՀՀ-ի» խումբ գործերով ՄԻԵԴ վճիռների կատարման վերաբերյալ

Լուրեր

26.06.2026 | 19:17
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց
26.06.2026 | 19:10
Դրոշներ՝ բոլոր համայնքների մուտքերի մոտ․ ՔՊ-ականների նախագիծն ընդգրկվել է ԱԺ արտահերթ նիստի օրակարգում
26.06.2026 | 19:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Նոր պատերազմ կսկսվի՞ ԱՄՆ-ի և Իրանի միջև․ 60-օրյա հրադադարի և «Թրամփի ուղու» ապագան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:50
Բոլորի բջջային հեռախոսները՝ մեկ շտեմարանում․ ինչ ռիսկեր է պարունակում Կառավարության նախաձեռնությունը
26.06.2026 | 18:39
Փաշինյանը AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
26.06.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանը՝ շարքային պատգամավոր դառնալու ճանապարհին․ ինչ է սպասվում ԱԺ գործող նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:27
Լավրովն արձագանքել է Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ Ռուբիոյի հայտարարություններին
26.06.2026 | 18:20
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
26.06.2026 | 18:11
Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ միջոցառում է կազմակերպվել
26.06.2026 | 18:00
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:49
ՌԴ-ն և Ուկրաինան գերիների են փոխանակել 160-ը 160-ի դիմաց
26.06.2026 | 17:37
ՔՊ-ի հայտարարագրում ներկայացված չէ որևէ աշխատակցի աշխատանքային պայմանագիր․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:33
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
26.06.2026 | 17:27
Հուլիսի 2-ին մեկնարկող ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի ընտրական ցենզի սահմանման նախագիծը 
26.06.2026 | 17:26
Զախարովան արձագանքել է ԵՏՄ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին
Բոլորը

ՀՔԱՎ գրասենյակը տեղեկացնում է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն առանցքային առաջարկություններ և դիտարկումներ է կատարել «Մուրադյանն ընդդեմ ՀՀ-ի» խումբ գործերով ՄԻԵԴ վճիռների կատարման վերաբերյալ։

««Մուրադյան ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում է 2002 թվականին դիմումատուի որդու, պարտադիր ժամկետային հայ զինծառայողի մահվան գործով արդյունավետ քննության բացակայությանը (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (Կոնվենցիա) 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտում), ինչպես նաև իշխանությունների կողմից նրա վնասվածքի և դրա հետևանքով առաջացած մահվան դեպքով արժանահավատ բացատրություն չտրամադրելուն (2-րդ հոդվածի նյութական խախտում)։

ՀՔԱՎ-ը «Մուրադյանն ընդդեմ ՀՀ-ի» ՄԻԵԴ վճռի կատարման առնչությամբ ԵԽ Նախարարների կոմիտեին ներկայացրել է երկու հաղորդում 2023թ․ հոկետմբերի 24-ին և նոյեմբերի 16-ին։ Հաղորդումներով Կազմակերպությունն անդրադարձել է ՀՀ զինված ուժերում կյանքի իրավունքի և վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի շարունակվող խախտումներին, մատնանշել է դրանց պատճառները, նպաստող պայմանները, ինչպես նաև առաջարկել է ՀՀ իշխանություններին և ԵԽ Նախարարների կոմիտեին ուշադրություն դարձնել, ի թիվս այլնի, սպա-հոգեբանների ինստիտուտի կայացմանը և զարգացմանը, ինչպես նաև պաշտպանական ոլորտում ժողովրդավարական վերահսկողության ապահովման համար՝ ռազմական օմբուդսմենի գրասենյակի ներդնմանը։

07․12․2023թ․ ԵԽ Նախարարների կոմիտեն ընդունել է որոշում՝ «Մուրադյանն ընդդեմ ՀՀ-ի» խումբ գործերով ՄԻԵԴ վճիռների կատարման վերաբերյալ։

Զինված ուժերում զինծառայողների նկատմամբ վատ վերաբերմունքի վերացման հարցում ՀՀ իշխանությունների կողմից ձեռնարկվող գործությունների և զինծառայողների հոգեբանական աջակցության վերաբերյալ Կազմակերպության հաղորդումներով ներկայացված մտահոգությունները և խնդիրներն իրենց արտացլումն են գտել 07․12․2023թ․ ԵԽ Նախարարների կոմիտեի որոշման մեջ, որտեղ, ի թիվս այլնի, ընդհանուր միջոցառումների մասով Կոմիտեն առաջարկել է ՀՀ իշխանություններին կատարել ներքոնշյալ գործողությունները։

Տրամադրել վիճակագրական տվյալներ վերջին հինգ տարիներին զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի քննության մասին։

Հնարավորինս արագ զարգացնել զինված ուժերում խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին անանուն հաղորդումների մեխանիզմի ստեղծումը և այդ մասին տեղեկացնել Կոմիտեին։ Զեկուցել Կոմիտեին Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի համապատասխան գործողությունների կատարման վերաբերյալ։

Տեղեկատվություն տրամադրել զինծառայողների նկատմամբ ոտնձգությունների, ինչպես նաև զինվորական ղեկավարության կողմից նրանց նկատմամբ բռնության ենթարկելու և վատ վերաբերմունքի կանխարգելման նպատակային միջոցառումների մասին։

Քանի որ արդեն իսկ նախապատրաստվում է Ինքնասպանության և ինքնավնասման կանխարգելման ռազմավարության նախագիծը, Կոմիտեին տեղեկացնել ռազմավարությամբ նախատեսված գործողությունների, ընդունման ժամկետների և հետագա իրականացման համար նախատեսված քայլերի մասին, ինչպես նաև տրամադրել տեղեկատվություն զինծառայողներին պատշաճ հոգեբանական գնահատում և աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին։

Տեղեկատվություն տրամադրել առողջական լուրջ խնդիրներով անձանց զինվորական ծառայության զորակոչելը բացառելու ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին։

Կոմիտեն որոշել է վերսկսել գործերի քննարկումը ամենաուշը 2025 թվականին Կոմիտեի DH նիստերից մեկում»,- մասնավորապես ասված է հաղորդագրությունում։