ՌԴ-ի կողմից կառուցվող թուրքական «Աքքույու» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործման թույլտվություն է ստացել

Լուրեր

07.09.2026 | 10:40
Մասնավոր բիզնեսները գերծանրաբեռնում են մեր աղբատարները. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:35
Փաշինյանի այցը ՌԴ տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով
07.09.2026 | 10:31
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:17
Երկու կնոջ ֆինանսական կախվածության մեջ պահելով սեռական շահագործման են ենթարկել․ ՔԿ
07.09.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 7-ի դրությամբ
07.09.2026 | 09:46
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի
07.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.09.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
Բոլորը

Թուրքիայի «Աքքույու» ատոմակայանի առաջին էներգաբլոկը շահագործման հանձնելու թույլտվություն է ստացել։ Այս մասին հայտնում է «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիան, որը կառուցում է ատոմակայանը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Թուրքիայի միջուկային կարգավորման գործակալության որոշումը հաստատում է, որ մենք կատարել ենք ատոմակայանների կառուցման թուրքական օրենսդրության և միջազգային չափանիշների բոլոր պահանջները»,- ասել է Akkuyu Nükleer ընկերության գլխավոր տնօրեն Անաստասիա Զոտեևան։

ԱԷԿ-ի գործարկման հաջորդ փուլը լինելու է առաջին էներգաբլոկի շահագործման լիցենզիա ստանալը, որը թույլ կտա սկսել միջուկային վառելիքի բեռնումը ռեակտոր և նախնական հսկողության աշխատանքները: Akkuyu Nuclear ընկերությունը ներկայում մշակում է տեխնիկական փաստաթղթերը՝ լիցենզիայի հայտ ներկայացնելու համար։

«Աքքույու»-ն Թուրքիայի առաջին ատոմակայանն է․ այն կառուցվում է Մերսին նահանգում «Ռոսատոմ» ընկերության կողմից։

Ատոմակայանի վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը Թուրքիայի և ՌԴ-ի միջև կնքվել է 2010 թվականի մայիսին։

Էմմա Չոբանյան