COP28-ը երկարաձգվել է՝ արդյունքների վերաբերյալ փաստաթղթի շուրջ վեճերի պատճառով

Լուրեր

15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով կոնֆերանսը (COP28) կերկարաձգվի այն պատճառով, որ դրա մասնակիցները չեն կարողանա համաձայնության գալ վերջնական հայտարարության շուրջ դեկտեմբերի 12-ին՝ այն օրը, երբ նախատեսված էր միջոցառման ավարտը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Տարակարծության հիմնական կետը համաժողովի մասնակիցների վերաբերմունքն է վերջնական փաստաթղթում հանածո էներգիայի աղբյուրներից, այսինքն՝ ածուխից, նավթից և գազից լիակատար հրաժարվելուն հասնելու պարտավորության ամրագրման նկատմամբ:

Այս որոշման կայացման հարցում պնդում են առաջին հերթին Գերմանիան, Եվրամիությունը և ԱՄՆ-ը։ ՕՊԵԿ-ի անդամ երկրները, ի թիվս այլոց՝ Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը, դեմ են։

Համաժողովի սկզբում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել մասնակիցներին որոշում կայացնել հանածո վառելիքից ամբողջությամբ հրաժարվելու մասին։ Այնուամենայնիվ, ՕՊԵԿ-ի նավթ արդյունահանող մի շարք երկրներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը, չեն աջակցել այս նախաձեռնությանը։

COP28-ի 21 էջանոց ամփոփիչ հայտարարության նախագիծը, ըստ լրատվամիջոցների, կոնկրետ որոշում չի նախատեսում ածխից, նավթից և գազից ամբողջական հրաժարման մասին: Փոխարենը, այն պարունակում է անորոշ կոչ՝ սահմանափակելու դրանց օգտագործումը: