Պետք է հասկանալ՝ արդյոք պետությունը հնարավորություն ունի՞ ապահովել էլեկտրոնային ստորագրության պատշաճ ապահովում բոլոր քաղաքացիների համար․ Հերիքնազ Տիգրանյան

Լուրեր

15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
Բոլորը

Հայաստանում բարեգործության ոլորտի բարեփոխումներին, հասարակական կազմակերպություններին, ինչպես նաեւ աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային հարթակ տեղափոխման օրենսդրական նախագծին առնչվող հարցերը դեկտեմբերի 11-ին քննարկել են ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, հանձնաժողովի անդամներ Զարուհի Բաթոյանը, Գայանե Եղիազարյանը, Լիլիթ Ստեփանյանը, Մարիամ Պողոսյանը եւ Ամերիկայի առեւտրի պալատը Հայաստանում (AmCham) կազմակերպության ներկայացուցիչները․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Քննարկման մասնակիցներն անդրադարձել են ՀՀ աշխատանքային օրենսգրքում նախատեսվող փոփոխությանը, որը վերաբերում է աշխատանքային պայմանագրերին, ինչն առաջարկվում է կնքել էլեկտրոնային տարբերակով: Նախաձեռնությունը քննարկվել եւ մշակվել է մի շարք գերատեսչությունների հետ համատեղ: Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի խոսքով օրենսդրական նախաձեռնության ընդունումն ավելի տեսանելի եւ թափանցիկ կդարձնի գործատու-աշխատող հարաբերությունների առկայությունը եւ կնվազեցնի թաքնված աշխատուժի ռիսկերը: Այն նաեւ հնարավորություն կտա ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին (ԱԱՏՄ) ավելի պարզ գործիքակազմով ստուգել գործատուի մոտ աշխատանքային հարաբերությունների առկայությունը կամ բացակայությունը:

Քննարկման մասնակիցները նշել են այն փաստը, որ ոչ բոլոր գործատուները կամ աշխատանք փնտրող քաղաքացիներն ունեն էլեկտրոնային ստորագրության հնարավորություն:

«Այս պահին պետք է հասկանալ՝ արդյո՞ք պետությունը հնարավորություն ունի ապահովել էլեկտրոնային ստորագրության պատշաճ ապահովում բոլոր քաղաքացիների համար»,- ասել է Հերիքնազ Տիգրանյանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ բարեգործական ծրագրերի հետ կապված խնդիրներին: Նշվել է, որ այն ձեւակերպումը, որն առկա է «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում եւ այն կարգավորումները, որոնք կան Հարկային օրենսգրքում, չեն նպաստում կազմակերպությունների կողմից բարեգործական ծրագրերի իրականացմանը:

Ընդգծվել է, որ ոչ թե կազմակերպությունն է ճանաչվում բարեգործական, այլ՝ ծրագիրը, որն իրականացնում է տվյալ կազմակերպությունը՝ Կառավարության համապատասխան հանձնաժողովի կողմից: Գործընթացը բավականին ժամանակատար է, մինչդեռ բարեգործական ծրագիրը ենթադրում է որոշակի հրատապություն:

Անդրադարձ է կատարվել նաեւ դրամաշնորհով ստացված միջոցների՝ օրենքով սահմանված շեմն անցնելու խնդրին, ըստ որի՝ հասարակական կազմակերպությունը պարտավորվում է ավելացված արժեքի հարկ վճարել:

Նշվել է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ «դրամաշնորհ» եզրույթը: Առաջարկներ են հնչել հետեւել մեր տարածաշրջանի երկրների օրինակին եւ ընդունել առանձին իրավական ակտ, որը կսահմանի, թե ինչ է դրամաշնորհը: Դա հնարավորություն կտա դրամաշնորհների շրջանակում իրականացվող ծրագրերն ավելի դյուրինացված մեխանիզմով ճանաչել բարեգործական:

Դաշտը բարելավելու նպատակով պատգամավորները պատրաստակամություն են հայտնել կազմակերպել աշխատանքային քննարկում շահագրգիռ կողմերի, օրենսդիրի եւ գործադիրի ներկայացուցիչների մասնակցությամբ: