Իրանը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը

Լուրեր

10.04.2026 | 14:01
Փաշինյանն ընդունել է Էստոնիայի ԱԳ նախարարին
10.04.2026 | 13:56
Միջերկրական ծովից ներթափանցած ակտիվ ցիկլոնը կպահպանվի մինչև ապրիլի 13-ը ներառյալ
10.04.2026 | 13:49
Փոխըմբռնման հուշագրով նոր մակարդակի ենք հացնում Էստոնիայի հետ հարաբերությունները․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 13:44
Խոշոր վթար․ 5 զոհ կա, 3 երեխա տեղափոխվել է հիվանդանոց
10.04.2026 | 13:36
Փաստաբան Ռուբեն Հակոբյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ
10.04.2026 | 13:25
«Կրասնոդարի» ֆուտբոլիստ․ «Սպերցյանն ի զորու է խաղալ Եվրոպայի ցանկացած ակումբում»
10.04.2026 | 13:17
Քոչարյանը վերջերս ՌԴ է մեկնել. նա հրաժարվեց այցից մանրամասներ հայտնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 13:12
Միրզոյանի և Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի համատեղ ասուլիսը․ ՈՒՂԻՂ
10.04.2026 | 13:03
Արճիս գյուղում խանութ է այրվել
10.04.2026 | 13:01
Ովքեր կարող են ազատվել ծառայությունից․ Կառավարությունը նոր նախագիծ է ներկայացրել
10.04.2026 | 12:54
ՈՒԵՖԱ-ի ու Adidas-ի գործակցությունը կավարտվի 25 տարի անց․ Չեմպիոնների լիգայում կխաղան Nike-ի գնդակներով
10.04.2026 | 12:50
Կայացել է Միրզոյան- Ցահքնա առանձնազրույցը
10.04.2026 | 12:45
Ռուսաստանում Telegram-ի արգելափակումը հասել է գրեթե 100%-ի
10.04.2026 | 12:37
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.04.2026 | 12:29
Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները մեկնել են Բաքու․ տեղի կունենա հերթական երկկողմ կլոր սեղանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից հարաբերությունների կարգավորման վերաբերյալ վերջերս արված համատեղ հայտարարությունը։ Այս մասին գրում է Tasnim լրատվական գործակալությունը։

«Իրանը ողջունում է Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունը վստահության ամրապնդման փոխադարձ միջոցների մասին, այդ թվում՝ բանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ, և այն համարում է կառուցողական քայլ խաղաղության համաձայնագրի հասնելու համար»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։

Նա նաև հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը ցույց է տալիս, թե որքան արդյունավետ են տարածաշրջանային երկխոսությունն ու մեխանիզմները հակամարտությունների կարգավորման գործում։

«Տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելը պահանջում է վստահության ամրապնդման մթնոլորտ և համագործակցություն տարածաշրջանային կողմերի միջև»,- հավելել է Քանանին:

Իրանի խոսնակը նաև հույս է հայտնել, որ Բաքվի և Երևանի միջև բանակցություններն արդյունք կտան՝ հայտնելով Իրանի պատրաստակամությունը՝ օգնելու երկու հարևան պետություններին հասնել կայուն խաղաղության համաձայնագրի։