Վրաստանի խորհրդարանի նախագահը Բաքվում կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև Թբիլիսիի միջնորդության հարցը

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Բաքու այցի ընթացքում քննարկելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև Թբիլիսիի միջնորդության հարցը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Վրաստանի դեսպան  Զուրաբ Պատարաձեն վրացական «Առաջին ալիքի» հետ հարցազրույցում։

«Դուք քաջատեղյակ եք մեր երկրի վարչապետի նախաձեռնությանը, խաղաղության նախաձեռնությանը, որը գոյություն ունի, և մենք շատ հաջող շարժվում ենք այս ուղղությամբ։ Վրաստանի միջնորդությունը շատ կարևոր է, և կարծում եմ, որ այս և այլ հարցեր քննարկվելու են Բաքվում։ Վերջերս մենք Թբիլիսիում Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի վարչապետների հանդիպման ականատեսը եղանք։ Դրան նախորդել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը։ Օրակարգում շատ կարևոր հարցեր կան, և ես կարծում եմ, որ մենք հնարավորություն կունենանք միասին քննարկել այս և այլ հարցեր»,- ասել է Ադրբեջանում Վրաստանի դեսպանը:

Նա նաև նշել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, ընդգծել երկրների միջև հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան և հույս հայտնել, որ այս այցը հատուկ ներդրում կունենա «երկկողմ ընկերության ու ռազմավարական հարաբերությունների հարցում»։

Հավելենք, որ Վրաստանի խորհրդարանի նախագահն այսօր հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այցի շրջանակում հանդիպումներ են նախատեսվում Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։

Էմմա Չոբանյան