Երևանում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 10-ի ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցի երթևեկությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցելով բնակիչների ներողամտությունը: