ԱՄՆ Արդարադատության նախարարությունը նոր մեղադրանք է առաջադրել Հանթեր Բայդենին

Լուրեր

21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
Բոլորը

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը նոր քրեական մեղադրանք է առաջադրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթերի դեմ՝ նրան մեղադրելով 1,4 միլիոն դոլարի հարկերից խուսափելու համար, մինչդեռ միլիոնավոր դոլարներ է ծախսել շքեղ ապրելակերպի վրա, փոխանցում է VOA-ն։

Կենտրոնական Կալիֆորնիայի շրջանի դաշնային դատարանում ներկայացված 56 էջանոց մեղադրական եզրակացության համաձայն՝ Հանթեր Բայդենը մեղադրվում է ինը կետով, ներառյալ «հարկերի չվճարումը, հարկերից խուսափելը և կեղծ հարկային հայտարարագիր ներկայացնելը»:

«Հանթեր Բայդենը ներգրավված է եղել քառամյա սխեմայի մեջ, որի շրջանակում նա չի վճարել առնվազն 1,4 միլիոն դոլար դաշնային հարկեր, որոնք նա պարտք է եղել 2016-ից 2019 թվականներին, իսկ 2018 թվականին խուսափել է հարկերից՝ կեղծ հաշվետվություններ ներկայացնելով»,- ասվում է հատուկ դատախազի գրասենյակի կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ։

2016-2020 թվականներին Հանթեր Բայդենը ստացել է ավելի քան 7 միլիոն դոլարի եկամուտ արտասահմանյան բիզնես գործարքներից, ներառյալ վճարումներն ուկրաինական Burisma գազային ընկերության խորհրդում աշխատելու և չինական ներդրումային հիմնադրամում մասնակցության համար՝ համաձայն գանձման փաստաթղթերի: