Կիևը Վաշինգտոնին է ներկայացրել անհրաժեշտ սպառազինությունների ցուցակը․ Reuters

Լուրեր

15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինան ԱՄՆ-ից պահանջել է նոր տեսակի զենքեր՝ ռուսական ագրեսիան հետ մղելու համար, այդ թվում՝ F/A-18 Hornet կործանիչներ, Apache գրոհային ուղղաթիռներ և այլ զինատեսակներ, հայտնում է Reuters-ը։

Հաղորդվում է, որ Ուկրաինայի Պաշտպանության նախարարության պաշտոնյաները ներկայացրել են «ուկրաինական պաշտպանական ուժերի կարիքները բավարարող սպառազինությունների ցանկը» Վաշինգտոնում կայացած փակ հանդիպման ժամանակ, որին մասնակցել են պետական պաշտոնյաներ և ԱՄՆ պաշտպանական արդյունաբերության ոլորտի ղեկավարներ:

Գործակալության աղբյուրները, որոնք վերանայել են ցուցակը, նշել  են, որ այն ներառում է զենքեր, որոնք Ուկրաինան արդեն ունի իր զինանոցում, ներառյալ՝ Abrams տանկեր և 155 մմ հրետանի, անօդաչու սարքեր և հեռահար ATACMS հրթիռներ:
Սակայն ցուցակում կան մի քանի նոր կետեր, այդ թվում՝ Boeing-ի արտադրության C-17 Globemaster տրանսպորտային ինքնաթիռ և Lockheed Martin-ի C-130 Super Hercules-ը: Ցանկում ներառված են նաև Apache և Black Hawk հարվածային ուղղաթիռները:

Փաստաթղթերում նաև ասվում է, որ Ուկրաինան ԱՄՆ-ից պահանջում է F/A-18 Hornet կործանիչներ, General Atomics-ի արտադրության երեք տեսակի անօդաչու թռչող սարքեր, ներառյալ՝ MQ-9B Sky Guardian-ը և Lockheed-ի արտադրության THAAD հակաօդային պաշտպանության համակարգը։