Ադրբեջանում ուժեղ երկրաշարժից հետո հետցնցումներ են

Լուրեր

21.06.2026 | 12:23
Ծանրամարտի ազգային հավաքականը նոր մրցումային հագուստ ունի
21.06.2026 | 12:06
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում
21.06.2026 | 11:32
Վթարային ջրանջատում Մեծամորում
21.06.2026 | 11:11
Կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Նոյեմբերյանում
21.06.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.06.2026 | 10:27
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան
21.06.2026 | 10:19
ԱԱ-2026. Ճապոնիայի վստահ հաղթանակն ու Կյուրասաոյի առաջին միավորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Գերմանիան կամային հաղթանակի հասավ վերջնամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 23:35
ԱԱ-2026. Նիդերլանդները 5 գոլ խփեց Շվեդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 19:55
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
20.06.2026 | 19:17
Արագածի մոտ 3000 մետր բարձրության վրա դեռ ունենք մոտ 2-3 մետրի հասնող ձնաշերտեր․ Սուրենյան
20.06.2026 | 18:43
Վրաստանը լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
20.06.2026 | 18:24
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
20.06.2026 | 17:51
Էկոպարեկային ծառայությունն ընդլայնում է գործունեությունը ևս երկու մարզում
20.06.2026 | 17:25
«Ատլանտ» հայրենական համակարգերը՝ կիրառության մեջ
Բոլորը

Ադրբեջանում այսօր առավոտյան տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո հետցնցումներ են։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել են Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական ​​կենտրոնից։

Երկրաշարժի հետազոտությունների բյուրոյի տվյալներով՝ 5,6 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 08:15-ին։ Երկրաշարժը զգացվել է Բաքվում ու մի շարք այլ բնակավայրերում։ Ալթիագաջում, Սիյազանում, Գուբայում, Գուսարում, Խաչմազում, Շաբրանում, Գոբուստանում, Աբշերոնի թերակղզում երկրաշարժը զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ։

Հավելենք, որ համացանցում տարբեր տեսանյութեր են տարածվում, մասնավորապես, դպրոցներից աշակերտների տարհանումների։ Երկրաշարժը խուճապային տրամադրություններ է առաջացրել, մարդիկ խմբերով դուրս են վազել փողոցներ։

Դպրոցներում ու տարբեր ուսումնական հաստատություններում դասերը դադարեցված չեն, սակայն նշվում է, որ ծնողների մեծ մասը երեխաներին տարել է դպրոցից։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ  Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան և Բերդ քաղաքներում, ինչպես նաև Աչաջուր գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ։

Էմմա Չոբանյան