Անկարան նախազգուշացնում է լրջագույն հետևանքներով, եթե Իսրայելը թիրախավորի Թուրքիայում ՀԱՄԱՍ-ի անդամներին

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Հաղորդումներից հետո, որ Իսրայելը հետապնդելու է ՀԱՄԱՍ-ի անդամներին Պաղեստինից դուրս, այդ թվում՝ Թուրքիայում, իսրայելական հետախուզական ստորաբաժանումները տեղեկացվել են, որ ցանկացած անօրինական գործողություն թուրքական տարածքում լուրջ հետևանքներ կունենա։ Անադոլու գործակալությանը թուրքական հետախուզության աղբյուրները հայտնել են, որ զրուցակիցներին արվել են անհրաժեշտ նախազգուշացումներ այն տեղեկությունների վերաբերյալ, որ Իսրայելը հետապնդելու է ՀԱՄԱՍ-ի անդամներին Պաղեստինից դուրս։

Թուրք պաշտոնյաները գործակալության հետ զրույցում նշել են, որ տարբեր հետախուզական ծառայություններ նախկինում փորձել են անօրինական գործողություններ իրականացնել Թուրքիայի տարածքում, և ընդգծել, որ որևէ ծառայության կողմից նման գործողությունները չեն հանդուրժվելու։

Հավելենք, որ Wall Street Journal-ը հայտնել էր, որ Իսրայելը ծրագրում է ոչնչացնել Պաղեստինից դուրս բնակվող ՀԱՄԱՍ-ի անդամներին։ Հրապարակման մեջ ասվում էր, որ իսրայելական հատուկ ծառայությունները հետապնդելու են ՀԱՄԱՍ-ի անդամներին Լիբանանում, Թուրքիայում և Կատարում։

Իսրայելի ներքին հետախուզական գործակալության տնօրեն Ռոնեն Բարը իսրայելական պետական ​​KAN հեռուստատեսությամբ ցուցադրված ձայնագրության մեջ ասել էր, որ «մտադիր են սպանել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Կատարում, Թուրքիայում և Լիբանանում, եթե նույնիսկ դրա համար տարիներ պահանջվի»։

Հավելենք, որ Անկարան ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն չի ճանաչում ու բավական սերտ կապեր ունի դրա ղեկավարության հետ, որոնք հաճախ են այցելում Թուրքիա և հանդիպում Էրդողանին։ Ըստ տեղեկությունների՝ ՀԱՄԱՍ-ի անդամներից ոմանք ունեն նաև Թուրքիայի քաղաքացիություն։

Էմմա Չոբանյան