Ադրբեջանն ու ԵՄ-ն պայմանավորվել են թարմացնել ռազմավարական էներգետիկ գործընկերության ճանապարհային քարտեզը

Լուրեր

24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ Պուտինը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին․ ՌԴ շահից է բխում՝ հայ ժողովրդի ընտրած իշխանության հետ գործակցել․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:55
Նավթային գերտերություն՝ առանց բենզինի․ ինչ է կատարվում Ռուսաստանում. ՏԵՍԱՆՅՈւԹ
24.06.2026 | 19:47
«Մինչև գումարի հարցը չլուծվի՝ դուրսգրում չի լինի». հայրը ահազանգում է, հիվանդանոցը՝ հերքում 
24.06.2026 | 19:34
Որքա՞ն արժե ծիրանը․ գյուղացիները բերքի իրացման այլընտրանքներ են փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:21
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
24.06.2026 | 19:14
Կրեմլը հերքում է Պետդումայի ընտրությունները հետաձգելու վերաբերյալ լուրերը
24.06.2026 | 19:00
Ալիևն ասում էր՝ ՀՀ-ն բանակ չպիտի ունենա՝ զորավարժություն արեցինք, միջանցք չեղավ՝ ԹՐԻՓՓ է, «Արևմտյան Ադրբեջանը» ևս ներքին պրոպագանդա է․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովն Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ընթացքում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի COP28 կոնֆերանսի միջոցառումների շրջանակում հանդիպել է ԵՄ էներգետիկ հարցերով հանձնակատար Կադրի Սիմսոնի հետ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են Հարավային գազային միջանցքի ընդլայնման, «Համերաշխության օղակ» նախաձեռնության և Կասպից ծով-Սև ծով-Եվրոպա կանաչ էներգետիկ միջանցքի իրականացման հարցեր:

Հանդիպմանը շոշափվել են նաև Ադրբեջանի և Եվրամիության միջև էներգետիկ երկխոսության այլ ասպեկտներ, պայմանավորվածություն է ձեռք բերվել թարմացնել ռազմավարական էներգետիկ գործընկերության փաստաթղթի իրականացման ճանապարհային քարտեզը։

«ԱՄԷ-ում ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Կադրի Սիմսոնի հետ հանդիպման ժամանակ մենք արդյունավետ քննարկումներ ունեցանք Հարավային գազային միջանցքի և Կանաչ էներգետիկ միջանցքի, ինչպես նաև մեր էներգետիկ երկխոսության այլ առաջնահերթությունների վերաբերյալ: Պայմանավորվեցինք թարմացնել Ադրբեջան-ԵՄ ռազմավարական էներգետիկ գործընկերության իրականացման ճանապարհային քարտեզը»,- գրել է Շահբազովը սոցցանցերի իր էջում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն ու ԵՄ-ն 2022 թվականի հուլիսի 18-ին էին փոխըմբռնման հուշագիր ստորագրել էներգետիկ ոլորտում առաջիկա հինգ տարիների ռազմավարական գործընկերության վերաբերյալ։ Փաստաթուղթը ստորագրել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Էմմա Չոբանյան