Արդեն Եվրոպայում․ Չինաստանից թոքաբորբն արագորեն տարածվում է աշխարհով մեկ

Լուրեր

21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
Բոլորը

Երեխաների շրջանում Mycoplasma բակտերիայով պայմանավորված թոքաբորբով հիվանդանալու դեպքեր սկսել են գրանցվել ոչ միայն Չինաստանում, այլ նաև Դանիայում, Ֆրանսիայում և Նիդերլանդներում։ Հիվանդության բռնկում է գրանցվել նաև ԱՄՆ Օհայո նահանգում։

Այլ երկրներում դեռևս չկա միկոպլազմային թոքաբորբի համատարած կամ ընդգծված աճ, սակայն այս բակտերիան սովորաբար համաճարակներ է առաջացնում յուրաքանչյուր մեկից երեք տարին մեկ: ԱՄՆ-ում հիվանդության իրական ալիք չի եղել մինչ Covid-19-ի համաճարակը, հայտնում է CNN-ը։ Ուստի փորձագետները կանխատեսում են, որ այս տարի ևս մեկ բռնկում կլինի։

«Մենք ակնկալում ենք, որ որոշ սեզոններ միկոպլազմայի վարակների դեպքում մյուսներից ավելի վատ կլինեն և, իհարկե, թվում է, որ ԱՄՆ-ում և Եվրոպայում այս տարի կարող է ավելի վատ լինել, քան մյուս տարիները»,- բացատրել է Վանդերբիլթի համալսարանի մանկական ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետ Բադի Կրիչը:

Անցյալ շաբաթ եվրոպացի փորձագետները, որոնք միկոպլազմայի հսկողություն են իրականացրել 24 երկրների 45 վայրերում, հայտնել են, որ հիվանդության դեպքերը, որոնք նվազել են մինչև 1%-ից պակաս՝ կորոնավիրուսային համաճարակի ժամանակ, տարեսկզբին կրկին սկսել է աճել: Ըստ The Lancet Microbe-ում հրապարակված զեկույցի՝ այս տարվա ամռան և աշնան համեմատ գրանցվել է ավելի քան չորս անգամ միջին աճ, ընդ որում՝ ավելի մեծ աճ է գրանցվել Ասիայում ու Եվրոպայում: