Իրանը ստացել է ԱՄՆ-ի բոլոր երաշխիքները Վաշինգտոնում սառեցված ակտիվների վերաբերյալ

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

ԱՄՆ կառավարությունն Իրանին տրամադրել է բոլոր անհրաժեշտ երաշխիքները Վաշինգտոնում սառեցված ֆինանսական ակտիվների հետ կապված, այս պահին Թեհրանն ունի բոլոր ակտիվները և կարող է դրանք օգտագործել իր կարիքներին համապատասխան։ Այս մասին IRNA-ին ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

«Ամերիկյան կառավարությունը պետք է հավատարիմ մնա Իրանի հետ համաձայնագրով ստանձնած պարտավորություններին, և մենք ստացել ենք բոլոր անհրաժեշտ երաշխիքներն այս հարցում, քանի որ ԱՄՆ-ը ցույց է տվել իր անհուսալիությունը։ Ֆինանսական ռեսուրսները հասանելի են Իսլամական Հանրապետության կառավարությանը։ Մենք կարող ենք դրանք օգտագործել ըստ մեր կարիքների»,- հայտարարել է Քանանին։

Ավելի վաղ CBS հեռուստաալիքը հայտնել էր, որ ԱՄՆ-ը համաձայնել է Կատարի հետ, որ Իրանին պատկանող և գերիների փոխանակման համաձայնագրի շրջանակում ապասառեցված 6 միլիարդ դոլարը դեռ հասանելի չի լինի Թեհրանին։ Այս մասին գրել է նաև Washington Post-ը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն իրեն իրավունք է վերապահում սառեցնել Իրանի 6 միլիարդ դոլարը Կատարի բանկում, սակայն դեռ ուշադիր հետևում է դրա հնարավոր օգտագործմանը: