Իսրայելը հերքում է, թե մեկ տարի առաջ տեղյակ է եղել ՀԱՄԱՍ-ի հարձակվելու ծրագրերի մասին

Լուրեր

24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ Պուտինը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին․ ՌԴ շահից է բխում՝ հայ ժողովրդի ընտրած իշխանության հետ գործակցել․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի զինվորականները հերքում են լրատվամիջոցների վերջին հրապարակումներն այն մասին, թե նախապես տեղյակ են եղել հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածի սահմանին հարձակում իրականացնելու ՀԱՄԱՍ-ի ծրագրերի մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ծիծաղելի է փորձել քարոզել ցանկացած տեսակի դավադրության տեսություն»,- հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը X-ի ուղիղ եթերում։

Նա կտրականապես հերքել է, որ դա կարող էր տեղի ունենալ: Կոնրիկուսն ընդունել է, որ իսրայելական բանակը չի կարողացել «ապահովել այն, ինչ պետք է աներ, այսինքն՝ ապահովել իսրայելցիների պաշտպանությունն ու անվտանգությունը» հոկտեմբերի 7-ին։ Սակայն հետաքննությունը կիրականացվի միայն այն բանից հետո, երբ իսրայելցի զինվորականները «հաղթեն ՀԱՄԱՍ-ին»։

Հիշեցնենք, որ The New York Times-ը նախորդ շաբաթ հայտնել էր, որ Իսրայելի զինվորականները հարձակումից ավելի քան մեկ տարի առաջ իմացել են այդ ծրագրերի մասին, սակայն չեն հավատացել՝ դրանք համարելով չափազանց հավակնոտ:

Էմմա Չոբանյան