Հայաստանը կստանա 50 «Բաստիոն» զրահամեքենա․ Ֆրանսիայի սենատն առաջարկում է նաև CAESAR հրետանային համակարգեր մատակարարել

Լուրեր

15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
15.09.2026 | 12:55
Միգուցե ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը էդքան չի, որ իշխանությունը փորձի «Վեոլիան» խլել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 12:53
Զելենսկին արձագանքել է էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը
15.09.2026 | 12:45
ԿԲ-ն բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%
15.09.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի մի քանի արձան կա, էժան նյութից են պատրաստված, չարժի՞ ոսկե արձան դնել․ Ղազարյանը՝ Մխիթարյանին
15.09.2026 | 12:25
Լոռու Սարատովկա բնակավայրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը
15.09.2026 | 12:12
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 12:10
Գալուզինը՝ Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման մասին // Սուրեն Պապիկյանը Չինաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 12:01
Թող քրեական գործ սկսվի․ դուք դատվելու եք սուտ մատնության համար․ ՔՊ-ականը՝ Մխիթարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 11:52
«Ապրելու երկիր»-ը հայտարարում է՝ կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին
15.09.2026 | 11:44
Ուկրաինական ուժերը հարվածել են Տագանրոգում Ozon-ի պահեստին և Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանին
15.09.2026 | 11:42
Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 11:33
Վարդան Ղուկասյանի մահափորձը հիշեցիք, երեք մահ է եղել, ոչ մեկը պատասխանատվություն չի կրել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի 2024 թվականի բյուջեի պաշտպանության բաժնում նշված է, որ Ֆրանսիայի իշխանությունները նախաձեռնել են Հայաստանին պաշտպանական սպառազինությունների մատակարարում։

Բացի GM200 ռադարներից՝ խոսվում է նաև MISTRAL 3 «երկիր-օդ» հրթիռների մատակարարման մասին։ Դրանից զատ, առաջարկ է հնչել նաև CAESAR հրետանային համակարգեր մատակարարել Հայաստան։

«Վերջերս Հայաստանը Thales-ի հետ երեք GM200 ռադարների պատվեր է ստորագրել, և խոսվում է MISTRAL 3 «երկիր-օդ» հրթիռների մատակարարման մասին։ Զեկուցողները նշում են, որ ֆրանսիական Arquus ընկերության կողմից արտադրված Bastion տիպի 24 զրահամեքենա է առաքվում Հայաստան։ Դրանցից բացի՝ պետք է ուղարկվի նույն տիպի 26 զրահամեքենա, որոնք ներկայում արտադրվում են:

Ֆրանսիայի իշխանությունները նախաձեռնել են Հայաստանին պաշտպանական սպառազինությունների մատակարարում։ Պաշտպանական և հարձակողական զենքերի այս տարբերակումը իրականում այնքան էլ գործառնական չէ, ինչպես ցույց տվեց Ուկրաինայի պատերազմը: Եկեք չկրկնենք նույն սխալները՝ ուշ մատակարարելով սարքավորումները, որոնք անհրաժեշտ կլինեն ի սկզբանե։ Ահա թե ինչու մենք պետք է արագ արձագանքենք Հայաստանի իշխանությունների բոլոր խնդրանքներին, մասնավորապես՝ հրետանու անհրաժեշտության վերաբերյալ։

Զեկուցողներն այս առումով խորհուրդ են տալիս, որ CAESAR հրետանային համակարգերի մատակարարումը հնարավորինս շուտ ուսումնասիրվի՝ հաշվի առնելով այս սարքավորման արդյունավետությունը և Nexter-ի նոր արտադրական հզորությունները 2024 թվականին (արտադրողականությունը ամսական 2-ից հասցվել է 6 միավորի, պիկի դեպքում հնարավոր է հասցնել նաև 8-ի)»,- ասված է նախագծում։