ՄԱԿ-ը կոչ է արել ԼՂ հակամարտող կողմերին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ

Լուրեր

12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
Բոլորը

Միավորված ազգերի կազմակերպությունը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շփման գծում բռնության նոր դեպքերի գրանցման առնչությամբ և կոչ է անում ԼՂ հակամարտող կողմերին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ : Այս մասին Նյու Յորքում ճեպազրույցի ընթացքում խոսել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուջարիկը:

«Ինչպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է 2017 թվականի հունիսի 22-ի հայտարարության մեջ՝ մենք բոլորս մեծապես անհանգստացած ենք անվտանգության վիճակի վատթարացմամբ, այդ թվում և շփման գծում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության ավելի լայն շրջանում հրադադարի ռեժիմի խախտումների առնչությամբ»,- Նյու Յորքում ասել է Դյուջարիկը:

Մենք ի գիտություն ենք ընդունել և հայտարարել ենք, որ աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությանը՝ կապված հուլիսի 4-ին Ֆիզուլիի շրջանի Ալխանլի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման հետ, որը մարդկային զոհերի, այդ թվում և քաղաքացիական անձանց մահվան պատճառ է դարձել:

«Մենք կոչ ենք անում կողմերին զերծ մնալ ցանկացած ռազմական գործողությունից և խստորեն հորդորում ենք նրանց անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և հետագա բռնությունը կանխելու նպատակով: Ամենասեղմ ժամկետներում բանակցային սեղանի շուրջ բարի կամքով վերադառնալը  միակ ճանապարհն է՝ լուծելու այս երկարատև ու վտանգավոր հակամարտությունը»,- ասվում է մամուլի խոսնակի հայտարարության մեջ: