Վաղարշակ Քեյանը՝ աշխարհի չեմպիոն. Բռնցքամարտի ԱԱ
Առաջին ոսկին Միկա մարզահամալիրում մեզ պարգևում է Վաղարշակ Քեյանը։ Այս մասին տեղեկացնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից։
«48-կգ քաշայինների պայքարում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վաղարշակ Քեյանը հիասքանչ մենամարտ անցկացրեց գերմանացի բռնցքամարտիկի դեմ և հաղթեց 4-1 հաշվով՝ դառնալով արդեն պատանիների աշխարհի չեմպիոն։
Լարված երկու ռաունդներ, և երրորդում արդեն Վաղարշակը նոկդաունի ենթարկեց մրցակցին։
Առաջին ոսկին ապահովված է. Քեյանը ևս մեկ մեդալով հարստացնում է իր ոսկե ամբարը»,- ասված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։