Սամվել Ալեքսանյանն իշխանափոխությունից հետո նվազեցրել է ՊՆ-ին մատակարարվող շաքարավազի գինը՝ 320 դրամից դարձնելով 285 դրամ

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Ալեքս Հոլդինգ» ընկերության դիմումով վերանայվել է այս տարվա մարտ ամսին Պաշտպանության նախարարության հետ կնքած պայմանագիրը, որով ընկերությունը շաքարավազ է մատակարարում նախարարարությանը: Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ առնչվող այս ընկերույթունը ՊՆ-ի հետ հետ կնքել է 203 մլն 672 հազար 320 դրամի պայմանագիր՝ պարտավորվելով մատակարարել 636 հազար 476 կգ շաքարավազ՝ կլիոգրամը 320 դրամով; Իշխանափոխությունից հետո, սակայն, Ալեքսանյանի անվան հետ փոխկապակցված այդ ընկերությունը վերանայել է գնային քաղաքականությունը և մոտ 12 տոկոսով նվազեցրել է շաքարավազի գինը՝ նախկին 320 դրամի փոխարեն դարձնելով 285 դրամ: Տնտեսագետ Արտակ Մանուկյանի խոսքով՝ այս ամենը վկայում է այն մասին, որ այդ և նմանատիպ այլ ընկերություններ տարիներ շարունակ գերշահույթ են ստացել:

Մանուկյանը նկատում է՝ թեև համաշխարհային շուկայում շաքարավազի գները նվազել են, այդուհանդերձ նախկինում նման իջեցնումններն աննկատ էին մնում: «Գների վերանայման քայլով Ալեքսանյանը ցանկանում է ցույց տալ, որ եկել են նոր ժամանակներ, ուր գնագոյացումը համապատասխանելու է արդար գնագոյացման ոգուն: Պետք է հասնել նրան, որ գնագոյացման հիմքում ընկած լինեն շուկայական հարաբերությունները, ինչում կարևոր դերակատարում ունի ՏՄՊՊՀ»,- մանրամասեց տնտեսագետը:

Նշենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ անցկացված խորհրդակցության ժամանակ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն անդրադարձել է շաքարավազի գներին և մասնավորապես նշել, որ մինչև վերջերս Հայաստանում շաքարավազի հիմնական ապահովողը եղել է մեկ ընկերություն, սակայն վերջին երկու ամիսների ընթացքում շաքարավազ ներմուծող տնտեսվարող ընկերություններն ու շաքարավազի ներկրման խմբաքանակներն էապես ավելացել են: Ոլորտում ստեղծված մրցակցության արդյունքում տեղի է ունենում շաքարավազի գնի նվազում: Ներկա դրությամբ շաքարավազի մեկ կիլոգրամն արժե 285 դրամ՝ տարեսկզբի 390 դրամի համեմատ, այսինքն գինը նվազել է 26 տոկոսով:

Շողիկ Գալստյան