Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի և Իտալիայի նախագահների հանդիպումը

Լուրեր

13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
Բոլորը

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի եւ Իտալիայի նախագահների հանդիպումը, որին մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարները. տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը:

Նախագահ Արմեն Սարգսյանը, ողջունելով Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային, նշել է, որ նրա այցը պատմական է, քանզի Իտալիայի Հանրապետության նախագահի առաջին այցն է Հայաստան:

Ընդգծելով, որ հայ-իտալական հարաբերությունների հիմքում ընկած են երկու հնամենի ժողովուրդների պատմական սերտ առնչություններն ու նույնակունք արժեհամակարգը, Արմեն Սարգսյանն ասել է, որ Հայաստանի անկախությունից հետո անցած քառորդ դարում հայ-իտալական միջպետական հարաբերությունները զարգացել են գործընկերության ու փոխվստահության ոգով: 

Նախագահներ Արմեն Սարգսյանը եւ Սերջիո Մատարելլան մտքեր են փոխանակել հայ-իտալական համագործակցության լայն օրակարգի շուրջ, նշել, որ երկու երկրների բազմաշերտ հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ եւ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է հասցնել որակական նոր մակարդակի։

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելային պարգեւատրել է Փառքի շքանշանով՝ Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության միջեւ միջպետական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: