Թուրքիայի պատվիրակությունը մեկնում է Պետերբուրգ՝ քննարկելու գազային հանգույցի ստեղծումը

Լուրեր

24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ Պուտինը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին․ ՌԴ շահից է բխում՝ հայ ժողովրդի ընտրած իշխանության հետ գործակցել․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքական Botaş նավթագազային ընկերության տեխնիկական պատվիրակությունը պատրաստվում է առաջիկա օրերին այցելել Սանկտ Պետերբուրգ՝ քննարկելու գազային հանգույցի նախագծի իրականացումը։ Այս մասին հայտնում է թուրքական Ahaber հեռուստաալիքը, որին վկայակոչում է Gazeta-ն։

Հաղորդվում է, որ թուրք մասնագետները մտադիր են բանակցություններ վարել «Գազպրոմի» ղեկավարության և մասնագետների հետ։ Աղբյուրի տվյալներով՝ երկրի էներգետիկ շուկայի բոլոր մասնակիցներն «անհամբերությամբ սպասում են» գազի առևտրային կենտրոնի բացմանը 2024 թվականին։

Դեռևս նոյեմբերի 27-ին էր հայտնի դարձել, որ թուրքական պատվիրակությունը նախատեսում է այցելել Պետերբուրգ դեկտեմբերի առաջին կեսին՝ քննարկելո գազային հանգույցի ճանապարհային քարտեզը։ Մինչ այդ, ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ Մոսկվան և Անկարան շուտով կարող են համաձայնության գալ Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու նախագծի շուրջ։

2022 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել էր երկրում գազային հանգույց ստեղծել։

Թուրքիայի և ՌԴ-ի նախագահներն ավելի վաղ հանձնարարել էին շտապ մշակել Թուրքիայում գազային հանգույցի ստեղծման նախագիծ, որով Ռուսաստանը կարող է գազի տարանցումը Հյուսիսային հոսքերից տեղափոխել դեպի Սևծովյան տարածաշրջան և Թուրքիա։ Էրդողանը նաև ասել էր, որ Եվրոպան կարող է ռուսական գազ ստանալ Թուրքիայի տարածքով։ Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ Թուրքիան և ռուսական «Գազպրոմ» ընկերությունը պայմանավորվել են առաջիկայում կազմել գազային հանգույցի ճանապարհային քարտեզն ու սկսել նախագծի իրականացման աշխատանքները։

Էմմա Չոբանյան