ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը Բաքվին մտահոգություն է հայտնել Արցախում հայկական պատմամշակութային և կրոնական վայրերի շարունակական ոչնչացման և յուրացման վերաբերյալ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողն Ադրբեջանին ուղղված ուղերձում  մտահոգություն է հայտնել ԼՂ-ում հայկական պատմական, մշակութային և կրոնական նշանակալի վայրերի ու օբյեկտների ոչնչացման և յուրացման շարունակական օրինակաչափության  վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունը X-ում գրառմամբ։

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի պատմության կազմակերպված վերաիմաստավորումը նպատակ ունի ջնջել հայերի ներկայության հետքերը, իսկ տարածաշրջանում հայերի նկատմամբ խտրական պատմությունները և հալածանքների նարատիվները խախտում են մարդու իրավունքների միջազգային չափանիշները և միջազգային մարդասիրական իրավունքը։

«Ինձ հատկապես անհանգստացնում են այն պնդումները, որ մարդկանց, հուշարձանների և խորհրդանիշների վրա հարձակումները, պատմական նարատիվների կեղծումը և տեղանունների ջնջումը, հայերի մասին բացասական խոսակցությունները կարող են վերածվել մշակութային զտումների»,- նշում է ՄԱԿ-ի զեկուցողը։

Նա ընդգծում է, որ «Արդարադատության միջազգային դատարանը, Եվրախորհրդարանը և Եվրոպայի խորհուրդը մտահոգություն են հայտնել Ադրբեջանում զարգացող նարատիվի վերաբերյալ, որը խթանում է «կովկասյան ալբանական» ժառանգությունը՝ փոխարինելու հայկական մշակութային ժառանգությանը և ներկայությանն ու այն ժխտող ռևիզիոնիստական միտումը։ Տարածաշրջանի արվեստի, ճարտարապետության և հնագիտության հարցերով փորձագետների ճնշող մեծամասնությունը հերքում է այս պնդումները՝ դրանք որակելով կեղծ։

Զեկուցողը նշում է, որ «2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքն արգելափակվել է՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները։ Ճանապարհների փակման անմիջական հետևանքով 120,000 մարդ մեկուսացվել և զրկվել է տարբեր ապրանքներից և ծառայություններից, ինչը ստեղծել է մարդասիրական ճգնաժամ և կործանարար հետևանքներ ունեցել մարդու բազմաթիվ իրավունքների վրա։

«Պնդում կա, որ տարածաշրջանն էթնիկ հայերից մաքրելուց հետո Ադրբեջանը նախատեսում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները»,- եզրափակում է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը։

Էմմա Չոբանյան