Հայաստանի ամերիկյան համալսարանում կներդրվի լրագրողական կրթության նոր մագիստրոսական ծրագիր

Լուրեր

19.05.2024 | 23:02
Գերմանիան և Ֆրանսիան «անհանգստացած են» Վրաստանում ստեղծված իրավիճակով
19.05.2024 | 22:41
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի երկու անդամներ կապ են հաստատել փրկարարների հետ
19.05.2024 | 22:12
ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնման համար. Զախարովա
19.05.2024 | 22:00
Սոցիալական ցանցերի ալգորիթմները ձեզ ավելի լավ գիտեն, քան դուք ինքներդ
19.05.2024 | 21:44
Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկի մոտակայքում մեքենաներ են բախվել
19.05.2024 | 21:38
Ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ
19.05.2024 | 21:31
Երևանում անցկացվել է «One Run-First Run» միջազգային խոշորագույն կիսամարաթոնը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
19.05.2024 | 21:10
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողական աշխատանքները շարունակվում են․ եղանակային պայմանները բարդացրել են գործընթացը
19.05.2024 | 21:00
Եկեղեցի-պետություն բաժանման, թագավոր օծելու և քաղաքացիական կրոնի մասին. ապաքաղաքական զրույց Ստեփան Դանիելյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2024 | 20:46
Որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան՝ պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ՀՀ ԱԳՆ
19.05.2024 | 20:37
Բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է ուղղաթիռի արտակարգ վայրէջքի լուրը․ Ալիև
19.05.2024 | 20:08
Իրանի նախագահին ուղեկցող թղթակիցը մանրամասներ է հայտնել
19.05.2024 | 19:59
Ուշադիր հետևում ենք իրավիճակին․ Շառլ Միշելը՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի վթարի մասին
19.05.2024 | 18:32
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է, փրկարարները փորձում են հասնել դեպքի վայր
19.05.2024 | 17:27
Արարատ Միրզոյանը մայիսի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Վիեննա
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում ներկա է եղել ՀԱՀ-ի և Վաշինգթոնի նահանգային համալսարանի միջև լրագրողական գերազանցության կենտրոն ստեղծելու և լրագրողական կրթության նոր մագիստրոսական ծրագիր ներդնելու մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ միջոցառմանը ներկա են եղել նաև ԱՄՆ պետքարտուղարության կրթական և մշակութային բյուրոյի քաղաքականության հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Ռաֆիկ Մանսուրը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:

ԿԳՄՍ նախարարը կարևոր համագործակցության մեկնարկի առիթով շնորհավորել է բոլորին՝ ընդգծելով, որ նախատեսվող ծրագրերը համահունչ են Հայաստանում առկա մարտահրավերներին ու խնդիրներին:

«Բարձրագույն կրթության բարեփոխումների ակտիվ փուլում ենք գտնվում, և առավել քան կարևոր է մեր բուհերի միջև միջազգային համագործակցության զարգացումը, նոր ծրագրերի ներդրումը, որակի նոր չափանիշների սահմանումը: Բայց հատկապես ընդգծելու արժանի է այդ կարևորությունը լրագրողական ոլորտում. մենք ապրում ենք մի ժամանակում, երբ մեդիադաշտը որոշում է շատ բան, եթե ոչ՝ ամեն ինչ», – ասել է ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ մեր օրերում լրագրող լինելը չափազանց բարդ ու պատասխանատու գործ է: Նա հույս է հայտնել, որ ծրագրի մասնակիցները կդառնան այն օբյեկտիվ մասնագետները, որոնք մեր երկրում կբարձրացնեն լրագրողական դաշտի որակը: Ժաննա Անդրեասյանը կարևորել է՝ լրագրողական կրթության որակը և բարեվարքությունը պետք լինեն այնպիսին, որ հանրությունն առաջին հերթին իրացնի տեղեկացված լինելու, վերլուծություններ ունենալու, սեփական եզրահանգումներ անելու հնարավորությունը: Նախարարը հույս է հայտնել, որ այս ծրագիրն ուղենիշային կլինի նաև հայաստանյան մյուս բուհերի համար: «Այս ծրագրի պտուղներից օգտվելու են ոչ միայն ապագա ուսանողները, այլ նաև մեր հանրությունը», – ավելացրել է Ժաննա Անդրեասյանը:

Համալսարանական փոխգործակցությունը նախատեսված է 4 տարի. նախաձեռնությունը կյանքի կոչելու համար ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը կհատկացնի 1․3 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում: Նախաձեռնությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանի մեդիա ոլորտի կատարելագործմանը։

ԱՄՆ դեսպանության աջակցությամբ ամեն տարի ուսման վարձի 90%-ի չափով կրթաթոշակ կտրվի լրագրողական մագիստրատուրայի 9 ուսանողի, ընդ որում՝ որոշ ուսանողներ մրցութային հիմունքներով հնարավորություն կստանան ամառային պրակտիկա անցնելու Միացյալ Նահանգներում և կատարելագործելու իրենց լրագրողական հմտություններն ԱՄՆ լրատվական կառույցներում ձեռք բերած գործնական փորձի միջոցով։

«Մենք հպարտ ու երախտապարտ ենք, որ ԱՄՆ դեսպանությունը մեզ է շնորհել այս կարևոր դրամաշնորհը: Բուհի հիմնադրման օրվանից ԱՄՆ կառավարությունն ԱՄՆ ՄԶԳ Ամերիկյան կրթօջախների ու բուժհաստատությունների (ASHA) ծրագրով տարբեր հարցերում աջակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանին, իսկ սա նոր ձեռքբերում է մեր երկարամյա համագործակցության տիրույթում։ Պատրաստ ենք սիրով աշխատել Վաշինգթոնի համալսարանի մեր գործընկերների հետ` կյանքի կոչելու այս նախագիծը և, ի վերջո, սկսելու լրագրողների ուսուցման մագիստրոսական ծրագիրը։ Վստահ ենք, որ այս նոր ծրագիրը մեծապես շահեկան կլինի Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանի համար», – ասել է Ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանը։

Լրագրողական գերազանցության կենտրոնը ծառայելու է որպես լրագրողական կրթության և ոլորտային հետազոտությունների, ուսուցումների, լավագույն փորձի և փորձագետների ու քաղաքականություն մշակողների հետ համագործակցության հարթակ, որն ի ցույց կդնի որակյալ լրագրողական աշխատանքի ներուժն ապատեղեկատվությանը հակազդելու ասպարեզում և կօգնի բարելավել մասնագիտական կապերը Հայաստանի լրագրողական էկոհամակարգում։ Կենտրոնը նաև կառաջարկի մասնագիտական կատարելագործման ծրագրեր ընդհանուր մեդիա համայնքին։

«Հայ-ամերիկյան հարաբերությունների հիմքում ընդհանուր արժեքներն են, այդ թվում՝ մամուլի ազատությունը և կրթության կարևորագույն դերն ամուր, ժողովրդավարական և ապատեղեկատվությանը տուրք չտվող հասարակություն ձևավորելու հարցում։ Միացյալ Նահանգները հպարտ է իր ներդրմամբ աջակցելու համալսարանական փոխգործակցության այս նախաձեռնությանը, որն իր նպաստ է բերելու Հայաստանի ժողովրդավարական զարգացման և լրագրողների նոր սերնդի կրթության գործում», – ասել է Ռաֆիկ Մանսուրը։
«Իրապես ոգևորիչ է պաշտոնապես սկսել լրագրողական կրթության ոլորտում այս նոր եզակի փոխգործակցությունը Հայաստանի ամերիկյան համալսարանի և Վաշինգթոնի նահանգային համալսարանի միջև։ Սա շրջադարձային քայլ է Հայաստանի մեդիա ոլորտի զարգացման ուղղությամբ, և առաջիկա տարիներին այն կնպաստի Հայաստանի լրագրողական համայնքի մասնագիտական կատարելագործմանը», – նշել է Վաշինգթոնի նահանգային համալսարանի հաղորդակցության գծով պրոֆեսոր Լորենս Փինթաքը։

Այս ծրագրից բացի՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը նաև Հայաստանի ամերիկյան համալսարանին ֆինանսավորում է տրամադրում լրագրողների համար անգլերենի երկամյա դասընթաց կազմակերպելու նպատակով, որը թույլ կտա լրագրողական համայնքի անդամներին կատարելագործելու անգլերենի իմացությունը՝ մասնագիտական կարիքներից բխող դասընթացների միջոցով։