ԵԱՀԿ 36 երկրներ կոչ են արել ՌԴ-ին՝ «ամբողջությամբ և անվերապահորեն» դուրս բերել զորքերը Ուկրաինայի տարածքից

Լուրեր

17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.12.2025 | 22:17
Ադրբեջանի Մեջլիսի ղեկավարը ՀՀ-ԵՄ փաստաթղթից է դժգոհել ԵՄ դեսպանին
17.12.2025 | 22:03
Երևանում Opel մակնիշի ավտոմեքենա է այրվել
17.12.2025 | 21:49
Լավրովն ու Արաղչին քննարկել են Հյուսիս-Հարավի համար ռազմավարական Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը
17.12.2025 | 21:35
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
17.12.2025 | 21:22
Արագածոտնի թեմը վաղվա պատարագը տեղափոխում է Մայր Աթոռ. այն կկայանա նույն ժամին, ինչ 10 եպիսկոպոսների հայտարարած հավաքն է
17.12.2025 | 21:10
ՌԴ-ի ներգրավումը Թրամփի ուղուն՝ գեոպոլիտիկ բախման կբերի․ փորձում է խոչընդոտել նախագծի իրականացմանը․ Արմեն Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 20:56
ՔՊ-ում կռիվ է ընկել․ ինտրիգներ՝ ընտրական ցուցակի ձևավորման շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 20:49
Մանվել Գրիգորյանի սանիկը՝ Շիրակի մարզպե՞տ․ Դավիթ Առուշանյանի պաշտոնանկության մասին տեղեկություններ են շրջանառվում
17.12.2025 | 20:36
Աստղիկ Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ
17.12.2025 | 20:23
Նազիկ Ավդալյան․ Քաղաքականությամբ զբաղվելու նպատակ չունեմ
17.12.2025 | 20:11
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Զապորոժիեի բնակելի շենքերին. վիրավորել է  26 մարդ
Բոլորը

ԵԱՀԿ Նախարարների խորհրդում ԵՄ անդամները և ինը այլ երկրներ կոչ են արել Ռուսաստանին անհապաղ դադարեցնել իր ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ և «ամբողջովին ու անվերապահորեն» դուրս բերել բոլոր զորքերն ու տեխնիկան երկրի ամբողջ տարածքից, փոխանցում է censor.net։

Համապատասխան կոչն արված է Եվրամիության հայտարարության մեջ, որը հրապարակվել է հինգշաբթի Սկոպյեում ԵԱՀԿ նախարարների խորհրդի լիագումար նիստում։

«Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ դադարեցնել Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմը և ամբողջությամբ ու անվերապահորեն դուրս բերել իր բոլոր զորքերն ու զինտեխնիկան Ուկրաինայի ամբողջ տարածքից՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով»,- ասվում է ԵՄ պատվիրակության հայտարարության մեջ։

Նշվում է, որ «բոլոր անձինք, այդ թվում՝ ղեկավար պաշտոններ զբաղեցրածները, ովքեր պատասխանատու են Ուկրաինայում ռուսական ագրեսիայի ընթացքում կատարված խախտումների համար, պետք է պատասխանատվության ենթարկվեն»։