ՀԱՄԱՍ-ի զինյալները ստանձնել են Երուսաղեմում տեղի ունեցած կրակոցների պատասխանատվությունը
Քաղաքականություն
30.11.2023 | 17:50ՀԱՄԱՍ արմատական խմբավորումը ստանձնել է Երուսաղեմի մուտքի մոտ ավտոբուսի կանգառում տեղի ունեցած հրաձգության պատասխանատվությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Հրաձգության հետևանքով երեք մարդ է մահացել՝ երիտասարդ կին և երկու տարեց։ Արևմտյան Երուսաղեմի Ռամոտ բնակավայրում կրակ բացած երկու տղամարդիկ սպանվել են ոստիկանների կողմից։
«Այս գործողությունը մեր բնական պատասխանն է Գազայի հատվածում և Ջենինի երեխաների դեմ օկուպանտի աննախադեպ հանցագործություններին»,- ասվում է խմբավորման հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր Երուսաղեմում երկու զինված տղամարդ կրակ էին բացել ավտոբուսի կանգառում կանգնածների ուղղությամբ։