ԲԷՑ-ին պատկանող ավտոտրանսֆորմատորից 26.1 տոննա պղնձե փաթույթների բացակայության փաստի առթիվ քրգործ է հարուցվել. արժեքը միայն որպես մետաղի ջարդոն կազմել է 52 մլն ՀՀ դրամ

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

2018 թվականի հուլիսի 3-ի ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի  գրությամբ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել էին ՀՀ գլխավոր դատախազություն։

 

 ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հաղորդման հիման վրա ուսումնասիրվել են գրության մեջ ներկայացված հանգամանքները և դրան առնչվող փաստաթղթերը: Ուսոմնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու համար: նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2007 թվականից վերանորոգման նպատակով «Էներգանորոգում» ԲԲԸ-ի տարածքում գտնվող՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին պատկանող ավտոտրանսֆորմատորից բացակայել  են մոտ 26.1 տոննա պղնձե փաթույթներ, որոնց արժեքը միայն որպես մետաղի ջարդոն կազմել է 52.000.000 ՀՀ դրամ։

 

Նշված փաթույթների բացակայության վերաբերյալ, սակայն, 2007-2016 թթ. գրություններում և ակտերում որևէ հիշատակում չի եղել: Բացի այդ «Էներգանորոգում» ԲԲԸ-ի արտադրամասի տարածքի զննմամբ պարզվել է, որ  այդտեղ հնարավոր է մուտք գործել միայն հատուկ անցագրերով։

 

Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են «Էներգանորոգում» ԲԲԸ-ի պաշտոնատար անձանց կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու հանցավոր արարքի հատկանիշներ՝ փաստի առթիվ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:

 

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։