«Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, թե Հայաստանից «վնասատուներով վարակված ապրանքների մատակարարումները կտրուկ աճել է»

Լուրեր

15.09.2026 | 11:33
Վարդան Ղուկասյանի մահափորձը հիշեցիք, երեք մահ է եղել, ոչ մեկը պատասխանատվություն չի կրել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 11:24
«Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա հողատարածք վերադարձվել է պետությանը
15.09.2026 | 11:13
ՀՎԿԱԿ-ը խմելու ջրի որակի պետական վերահսկողություն չի իրականացնում․ պարզաբանում
15.09.2026 | 11:05
ԱՄՆ-ն ռուսական ՎՏԲ բանկը ներառել է պատժամիջոցների ցանկում՝ Իրանի դեմ սահմանափակումները շրջանցելուն մասնակցելու համար
15.09.2026 | 10:56
Գալուզինը ԵՄ-ի՝ Հայաստանին տրված խոստումները «վերացական» է անվանել
15.09.2026 | 10:45
Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը մեղադրվում է համայնքին շուրջ 13.7 մլն դրամի վնաս պատճառած գործարքի համար
15.09.2026 | 10:40
Առաջին անգամ ՆԱՏՕ-ի կործանիչները Լիտվայի օդային տարածքում ԱԹՍ են խոցել
15.09.2026 | 10:32
«Պարզ լճի» հարակից անտառում վնասվածք ստացած քաղաքացուն փրկարարները պատգարակով դուրս են բերել
15.09.2026 | 10:25
Սևանում ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի առանձնատան՝ ապօրինի կառուցված պարիսպը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 10:15
Գալուզինը հայտարարել է՝ ՌԴ-ն Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման դիմում չի ստացել
15.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
15.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ
15.09.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
Բոլորը

«Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, թե արձանագրել է «Հայաստանից վնասատուներով վարակված բուսաբուծական արտադրանքի մատակարարումների կտրուկ աճ և հայ գործընկերներին խնդրում է անհապաղ միջոցներ ձեռնարկել խախտումները կանխելու համար», փոխանցում է Ինտերֆաքսը։

Ծառայության տվյալներով՝ այս տարի հայկական ծաղկաբույսերի և պտուղ-բանջարեղենի մեջ վնասակար օրգանիզմների հայտնաբերման 72 դեպք է գրանցվել։

«Միևնույն ժամանակ նոյեմբերին արձանագրվել է խախտումների կտրուկ աճ՝ միայն նոյեմբերի 24-ից 26-ը Ռուսաստան վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի ներկրման 36 դեպք է արձանագրվել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, թե  մթերքներում հայտնաբերվել են կարանտինային արևելյան ցեց (Grapholita molesta (Busck), Pepino մոզաիկ վիրուս, լոլիկի վիրուս և արևմտյան ծաղկային թրիփս (Frankliniella occidentalis Pergand): Ըստ հաղորդագրության՝ նոյեմբերին հայտնաբերվել է լոլիկի, ելակի, խնձորի և խաղողի մեջ թունաքիմիկատների մնացորդային առավելագույն թույլատրելի չափերը գերազանցելու հինգ դեպք։

«Վերոնշյալը վկայում է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողության նվազման մասին և վտանգ է ներկայացնում Ռուսաստանի բուսասանիտարական բարեկեցության համար: «Ռոսսելխոզնադզորը» տեղյակ է պահել Հայաստանի իրավասու մարմնին բոլոր խախտումների մասին, սակայն տեղեկատվություն կատարված ուսումնասիրությունների մասին ծառայությունը դեռ չի ստացել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հաշվի առնելով դա՝ «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստան՝ խնդրելով անհապաղ համալիր միջոցառումներ՝ կանխելու վարակված արտադրանքի մատակարարումները Ռուսաստան և ռուսական գերատեսչությանը տեղեկացնել կատարված աշխատանքների մասին։

«Սահմանին բուսասանիտարական հսկողությունն իրականացվում է սովորական ռեժիմով, Հայաստանից եկող բեռների ստուգման և գրանցման կանոնները չեն փոխվել»-, հայտարարում է «Ռոսսելխոզնադզորը»։