Գերմանիան հերքել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մեղադրանքները

Լուրեր

23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին»  
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
Բոլորը

Բաքվում Գերմանիայի դեսպանատունը հերքել է Abzas Media առցանց լրատվամիջոցի ապօրինի ֆինանսավորման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ի մեղադրանքները։ Գերմանիայի դեսպանությունը թեմայի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել։

«Ցավում ենք, բայց որոշ լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունը ստույգ չէ, ինչը մենք այսօր Ադրբեջանի ԱԳ նախարարությունում բացատրեցինք բարձրաստիճան պաշտոնյային, որը դա ի գիտություն է ընդունել։ Գերմանիայի դեսպանատունը մշտապես աջակցում է Մոհամմեդ Կեկալովին և նրա սոցիալական պատասխանատվությունը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, այդ թվում՝ 1500 եվրոյի չափով ֆինանսական ներդրումը 2021 թվականի դեկտեմբերի 3-ին հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ KEKALOVE ADAPTIVE-ի կողմից կազմակերպված նորաձևության ցուցադրության համար, վերջերս էլ՝ գերմանական  նստավայրում՝ այս տարվա մայիսին։ Մենք շատ անհանգստացած ենք պարոն Կեկալովին ներկայացված մեղադրանքներով և ակնկալում ենք, որ դատավարությունը կլինի արդար»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ էին կանչվել Բաքվում Ֆրանսիայի դեսպանը, ինչպես նաև ԱՄՆ-ի և Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարները։ Բաքուն նրանց բողոք էր ներկայացրել Abzas Media-ին ապօրինի ֆինանսավորելու մեջ։ Նշվել է, որ «ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, FreedomNow-ն, New Democracy Fund-ը և այլ կազմակերպություններ անօրինական կերպով ֆինանսական միջոցներ են փոխանցել Ադրբեջանի տարածք՝ խախտելով դրամաշնորհների տրամադրման կանոնները, ինչպես նաև անօրինական ներդրում են կատարել AbzasMedia-ի գործունեության մեջ»։

Հավելենք, որ վերջերս 4 ամսով կալանավորվել են իշխանությունների կառուպցիոն գործունեությունը հետաքննող AbzasMedia-ի տնօրեն Ուլվի Հասանլին, գլխավոր խմբագիր Սևինջ Վաքըֆքըզին և աշխատակից Մոհամմեդ Կեկալովը։ Վերջինը մի շարք ծրագրեր է իրականացնում՝ ուղղված փոքրամասնություններին և հաշմանդամություն ունեցող անձանց աջակցելուն՝ արևմտյան տարբեր երկրների դեսպանատների հետ համագործակցությամբ։

Էմմա Չոբանյան