Մոսկովյան դպրոցի ուսուցիչը գրատախտակին գրել է «Փառք Ուկրաինային»․ ոստիկանները տարել են նրան

Լուրեր

15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
Բոլորը

Մոսկվայի թիվ 1619 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Սերգեյ Ավերյանովը դասի ժամանակ ինտերակտիվ գրատախտակի վրա սվաստիկա է նկարել և գրել. «Փա՛ռք Ուկրաինային։ Մա՛հ ռուս ապուշներին»։ Դասի ժամանակ տեղի ունեցածի մասին դպրոցականները պատմել են մյուս ուսուցիչներին, գրում է Baza-ն։

Նշվում է, որ իրավապահ մարմինները ստուգում են ուսուցչին՝ ռուսական բանակը «վարկաբեկելու» համար։ Հաղորդվում է նաև, որ նոյեմբերի 28-ին ոստիկանությունը ժամանել է Մոսկվայի Ստրոգինո շրջանում գտնվող դպրոց և Ավերյանովին «տարել զրույցի»։

Դպրոցի տնօրեն Եվգենի Սկուդնովը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ միջադեպը դասարանում տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին։

Դպրոցի տնօրինությունն ուսուցչին անմիջապես հեռացրել է դասերից և դեպքի մասին հայտնել իրավապահ մարմիններին։ Ասվել է նաև, որ աուդիտ է անցկացվում, որի արդյունքներով կկայացվեն համապատասխան կադրային որոշումներ։

Սկուդնովը նաև պատմել է, որ արդեն իսկ անցկացվել է պրոֆիլակտիկ զրույց 9-րդ դասարանի աշակերտների հետ, որոնց դասին տեղի է ունեցել «միջադեպը»։ Նրա խոսքով՝ առաջիկայում նախատեսվում են համադպրոցական միջոցառումներ և զրույցներ աշակերտների հետ «ծայրահեղականության վտանգի և դրա դրսևորումների մասին»։

Էմմա Չոբանյան