Վատ եղանա՞կ, թե՞ ՌԴ-ի հետ լարված հարաբերություններ․ որն է Լարսում հայկական բեռնատարների կուտակման պատճառը

Լուրեր

15.09.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի մի քանի արձան կա, էժան նյութից են պատրաստված, չարժի՞ ոսկե արձան դնել․ Ղազարյանը՝ Մխիթարյանին
15.09.2026 | 12:25
Լոռու Սարատովկա բնակավայրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը
15.09.2026 | 12:12
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 12:10
Գալուզինը՝ Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման մասին // Սուրեն Պապիկյանը Չինաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 12:01
Թող քրեական գործ սկսվի․ դուք դատվելու եք սուտ մատնության համար․ ՔՊ-ականը՝ Մխիթարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 11:52
«Ապրելու երկիր»-ը հայտարարում է՝ կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին
15.09.2026 | 11:44
Ուկրաինական ուժերը հարվածել են Տագանրոգում Ozon-ի պահեստին և Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանին
15.09.2026 | 11:42
Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 11:33
Վարդան Ղուկասյանի մահափորձը հիշեցիք, երեք մահ է եղել, ոչ մեկը պատասխանատվություն չի կրել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 11:24
«Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա հողատարածք վերադարձվել է պետությանը
15.09.2026 | 11:13
ՀՎԿԱԿ-ը խմելու ջրի որակի պետական վերահսկողություն չի իրականացնում․ պարզաբանում
15.09.2026 | 11:05
ԱՄՆ-ն ռուսական ՎՏԲ բանկը ներառել է պատժամիջոցների ցանկում՝ Իրանի դեմ սահմանափակումները շրջանցելուն մասնակցելու համար
15.09.2026 | 10:56
Գալուզինը ԵՄ-ի՝ Հայաստանին տրված խոստումները «վերացական» է անվանել
15.09.2026 | 10:45
Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը մեղադրվում է համայնքին շուրջ 13.7 մլն դրամի վնաս պատճառած գործարքի համար
15.09.2026 | 10:40
Առաջին անգամ ՆԱՏՕ-ի կործանիչները Լիտվայի օդային տարածքում ԱԹՍ են խոցել
Բոլորը

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ճանապարհով երթևեկությունը սահմանափակվել է նոյեմբերի 26-ին վատ եղանակի հիմնավորմամբ, հաջորդ օրը ճանապարհն ամբողջությամբ փակվել էր։ Սա միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը ՌԴ-ն միացնում է ՀՀ-ի ու Վրաստանի հետ։

«Խաչի լեռնանցքում ձյան տեղումներ էին եղել, ճանապարհը փակ էր: Այժմ ձնահոսքի վտանգը վերացվել է, Վրաստանի իշխանությունները կազմակերպել են ձնամաքրման աշխատանքները։ Մոտ ժամուկես առաջ ճանապարհը բացվել է թեթև մարդատար մեքենաների համար։ Մոտավոր 800 հայկական բեռնատար կա կուտակված Վրաստանի, ևս 800 էլ Ռուսաստանի տարածքում։ Բեռնատարների համար ճանապարհն ավելի շատ պետք է մաքրվի, որպեսզի անվտանգ կարողանան երթևեկել։ Հույս ունեմ այսօր մինչև երեկոյան կամ վաղն առավոտյան կբացվի ճանապարհը, քանի որ այս պահին կարծես թե տեղումներ էլ չեն սպասվում»,- նշեց Հակոբյանը։

Նշենք, որ վերջին օրերին նաև խոչընդոտներ են առաջանում հայկական արտադրանքով բեռնված բեռնատարների Ռուսաստան մուտքի հետ կապված։ Հայկական գյուղմթերքով և այլ ապրանքներով բեռնված տասնյակ բեռնատարներ հետ են ուղարկվում Հայաստան։

«Այս պահին ունենք խնդիր նաև մեր շուտ փչացող ապրանքների հետ: Ռուսական կողմն ուժեղացրել է հսկողությունը շուտ փչացող ապրանքների նկատմամբ և այս պահին որոշակի քանակություն արդեն հետ են վերադարձրել, և միգուցե հետագայում էլ ինչ-որ քանակություն վերադարձվի։ Այս խնդրի կապակցությամբ մենք ակտիվ աշխատում ենք ռուսական կողմի հետ, ՊԵԿ-ն՝ իր հերթին, տեղեկություն ունեմ, որ ՍԱՊԾ-ն նույնպես, Էկոնոմիկայի նախարարությունը ևս աշխատում են, որպեսզի խնդիրը շուտ կարգավորվի»,- նշեց Հակոբյանը։

Ինչ վերաբերում է պատճառներին, նրա խոսքով՝ Ռուսաստանում ընդհանուր հսկողությունն ուժեղացվել է որոշ ապրանքների նկատմամբ․

«Այն ապրանքները, որոնք վերահսկվում են ռուսական «Ռոսպոտրեբնադզոր»-ի կողմից՝ միրգ, բանջարեղեն, կենդանիներ, ծաղիկներ, բույսեր և այլն, հսկողությունն ուժեղացվել է։ Ըստ «Ռոսպետրեբնադզոր»-ի՝ վերջերս ՌԴ անցակետերից մեկում հայտնաբերվել են շատ խիստ խախտումներ և դրա հետ կապված հսկողությունը ուժեղացվել է»,- ասաց Հակոբյանը։

Նշենք, որ այսօր խնդրի առնչությամբ ֆեյսբության էջում գրառում էր կատարելՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ հորդորելով սփյուռքում գտնվելով հայերին գնել հայրենական արտադրանքը․

«Բիզնեսին և հարկ վճարողին նման կերպ աջակցելն Անկախությունն ու Սուվերենությունն ամրապնդելու համար կենսական նշանակության վարքագիծ է: Որևէ ԼԱՐՍԻ անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին: Ամանորի և Սուրբ ծննդյան տոների սեղաններին պետք է լինի բացառապես հայկական արտադրության բանջարեղեն, միրգ, գինի, կոնյակ, այլ գյուղարտադրանք»,- նշել է նա՝ ըստ երևույթին հաստատելով, որ Լարսի անցակետով հայկական արտադրանքի արտահանման խոչընդոտների հարցում դիտավորություն կա։

Մինդեռ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորում է չշտապել Լարսում առաջացած խնդրին քաղաքական ենթատեքստ տալու հարցում։

«Իմ ունեցած տեղեկություններով տեղի է ունեցել այդ սահմանակետում ծառայություն իրականացնող մարմինների հերթափոխի փոփոխություն»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահի տեղեկությամբ՝ նման իրավիճակ է ստեղծվել նաև Ադրբեջանի հետ սահմանի հատվածում:

«Չեմ բացառում, որ կարող է քաղաքական դրդապատճառ լինել, բայց խնդրում եմ չշտապել և նման հետևություններ չանել»,-ասաց Ազգային ժողովի նախագահը:

Արձագանքելով հարցին՝ ի՞նչ նկատի ունի ԱԺ նախագահը «քաղաքական բան» ասելով, Սիմոնյանը պարզաբանեց. «Քաղաքական հարաբերությունները մի քիչ լարված են, դա նկատի ունեմ»։

Անժելա Պողոսյան