WSJ-ի լրագրող Էվան Գերշկովիչի կալանքը ՌԴ-ում երկարացրել են

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը մինչև հունվարի 30-ը կալանքի տակ է թողել The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչին, որը մեղադրվում է լրտեսության մեջ (ՌԴ Քրեական օրենսգրքի 276-րդ հոդված): Այս մասին հայտնում է Մոսկվայի ընդհանուր իրավասության դատարանների մամուլի ծառայությունը։

Գործի նյութերը գաղտնի են, այդ պատճառով հանդիպումն անցել է դռնփակ։ Լրագրողն այժմ գտնվում է Լեֆորտովոյի քննչական մեկուսարանում, նրան սպառնում է 10-ից 20 տարվա ազատազրկում։

ԱՄՆ քաղաքացի Գերշկովիչը ձերբակալվել է մարտին Եկատերինբուրգում։ Անվտանգության աշխատակիցները պնդում են, որ նա, «գործելով ամերիկյան կողմի ցուցումներով, պետական գաղտնիք կազմող տեղեկություններ է հավաքել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի գործունեության մասին»։

«Մենք խոսում ենք ոչ թե կասկածի, այլ այն մասին, որ նա ձերբակալվել է հանցագործության պահին»,- վստահեցրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

ԱԴԾ-ն հայտարարել է, որ ձերբակալման պահին լրագրողը փորձում էր գաղտնի տեղեկություններ ստանալ։

Գերշկովիչի պաշտպանական կողմը նշել է, որ նա չի ընդունում մեղքը։ Ամերիկյան իշխանությունները նրա ձերբակալությունն անօրինական են անվանել։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ լրջորեն է վերաբերվում Գերշկովիչի փոխանակմանը։

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ հարցը կարող է քննարկվել միայն դատավճռի կայացումից հետո։