Ես սպասողական վիճակում եմ և հույս ունեմ, որ նախկին ընդդիմություն և ներկայիս իշխանություն հանդիսացող ուժն իր խոստումը չի դրժի․ Ավետիք Իշխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Ես սպասողական վիճակում եմ և հույս ունեմ, որ նախկին ընդդիմություն և ներկայիս իշխանություն հանդիսացող ուժն իր խոստումը չի դրժի, և մենք, իսկապես, կունենանք իրապես ժողովրդավարական կառավարման համակարգ։

Այս մասին այսօր  «Վերահսկելի և պատասխանատու իշխանություն ձևավորելու անհրաժեշտություն․ չկա անձեռնմխելի իշխանություն» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։

Վերջինիս խոսքով՝ Սերժ Սարգսյանն էլ չէր պատկերացնի, որ այն համակարգը, որ ստեղծված էր իր համար, բաժին կընկնի իր հակառակորդին, ուստի մենք պետք է պահանջենք բոլոր քաղաքական ուժերից՝ ազատվել նախկին միապետական համակարգի դրույթներից և իրենց նախընտրական ծրագրերում հստակ գրել՝ ինչպես են կատարելու այդ փոփոխությունները։

«Ամենապատասխանատուն այստեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է։ Եթե հեղափոխությունը ձախողվի, դա հեղափոխության ձախողումը չի լինի, դա նորից  կլինի Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանությունների  ձախողումը, որ նրանք այնպիսի համակարգ էին ստեղծել, որ միակ ճանապարհը հեղափոխությունն էր, բայց դա բոլորովին չի ազատում հեղափոխականին պատասխանատվությունից, թեև,  հիմնական մեղքը նրանց վրա էր։ Ես առայժմ չեմ ասում, որ չեմ հավատում, բայց պնդում եմ, որ  այսօրվանից սկսեցինք քննադատորեն աջակցել»,- տեսակետ հայտնեց Ավետիք Իշխանյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։