Ալիևը Բլինքենին խնդրել է վերացնել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների` ԱՄՆ այցելությունների վիզայի արգելքը

Լուրեր

19.06.2026 | 15:33
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
19.06.2026 | 15:22
«Լսել ենք՝ հավ ու խոզ եք նվիրում»․ ըստ ՀԿԿ-ի՝«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը ընտանի կենդանիներ է բաժանել
19.06.2026 | 15:10
«Ուժեղ Հայաստան»-ը դիմում է ներկայացրել ՍԴ // ՔՊ-ն նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգը չի փոխել․ ԼՈՒՐԵՐ
19.06.2026 | 15:02
Հյուսիս-հարավի՝ Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ․ ՃԴՀ
19.06.2026 | 14:46
Հունիսի 21-24-ը հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
19.06.2026 | 14:32
Մենք գնում ենք խաղաղության ճանապարհով․ Ալխաս Ղազարյանը՝ Ադրբեջանի կրթության նախարարի խոսքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 14:20
«Ինչ-որ նոր գործ են կրկին հորինել և կարել»․ ձերբակալված Ռուբեն Հակոբյանն արդեն Քննչական կոմիտեում է
19.06.2026 | 14:05
Մայրն ու տատը մեղավոր են ճանաչվել նորածնի մահվան գործով, բայց չեն ազատազրկվի
19.06.2026 | 13:56
Հայաստանը պաշտպանական տեխնոլոգիաների սպառողից վերածվում է բարձր տեխնոլոգիական արդյունք առաջարկող գործընկերոջ․ Մխիթար Հայրապետյանի ելույթը՝ Փարիզում
19.06.2026 | 13:47
Միհրան Պողոսյանը միանում է Սամվել Կարապետյանի կոչին
19.06.2026 | 13:42
Ուշադրություն չպետք է դարձնենք. ՔՊ-ականը` Զատուլինի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 13:34
Դավիթ Ղազինյանը դատի է տվել ԿԸՀ-ին․ պահանջում է իր մասով երկու որոշումներն անվավեր ճանաչել
19.06.2026 | 13:30
Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի
19.06.2026 | 13:22
Ինչո՞ւ չեք գալիս ԱԺ նիստերին. հարց` Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 13:14
ՍԴ-ն ընտրությունների արդյունքների վերաբերյալ պարտավոր է որոշում կայացնել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նախօրեին տեղի ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ ադրբեջանական կողմը հրապարակել է իր հաղորդագրությունը։ Մասնավորապես, Ադրբեջանի նախագահականի հաղորդագրության մեջ ասվում է, որ Ալիևը նշել է, թե Բաքվի հասցեին ԱՄՆ-ի վերջին հայտարարություններն ու քայլերը լուրջ վնաս են հասցրել ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին։

Ալիևը հայտարարել է, թե 2023 թվականի նոյեմբերի 15-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայանի՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ արտահայտած տեսակետները «կողմնակալ են, չեն արտացոլում ճշմարտությունը և մերժվել են Ադրբեջանի կողմից»։ Ընդգծվել է, որ ադրբեջանական կողմը հաշվի է առել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի հետ կապված երկկողմ հանդիպումների և բարձր մակարդակով շփումների չեղարկումը և այն հայտարարությունը, որ «մեր երկկողմ հարաբերությունները նախկինի նման չեն կարող լինել» և համարժեք արձագանքել է դրան։

Ըստ ադրբեջանական կողմի՝ Բլինքենը «խնդրել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենին թույլ տալ դեկտեմբերին այցելել Ադրբեջան՝ հարաբերությունները կարգավորելու նպատակով», իսկ Իլհամ Ալիևը համաձայնել է այդ առաջարկին՝ պայմանով, որ «այդ այցից հետո կվերացվի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ ԱՄՆ այցելությունների վիզայի արգելքը»։ Նշվում է, որ Բլինքենը համաձայնել է։

Անդրադառնալով ՀՀ-Ադրբեջան կարգավորմանը՝ Ալիևն ասել է, թե հայկական կողմը, իբր, ուշացումով է պատասխանել խաղաղության պայմանագրի առաջարկներին։

Բլինքենն ու Ալիևը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ադրբեջան պետական ​​սահմանի սահմանազատման հանձնաժողովների հերթական նիստի վերաբերյալ, որը տեղի է ունենալու նոյեմբերի 30-ին։

Հավելենք, որ ամերիկյան կողմը Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի վերաբերյալ տարածած հաղորդագրության մեջ նշել էր, որ պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև ու արժանապատիվ խաղաղության համաձայնագիր կնքելու՝ Ալիևի հանձնառությունը։ Պետքարտուղարն ընդգծել է, որ ճանաչում է այն տառապանքը, որն այս երկարատև հակամարտությունը պատճառել է ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ հայերին, և նշել է այն օգուտները, որոնք խաղաղությունը կբերի բոլորին տարածաշրջանում:

«Պետքարտուղարը Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է հարաբերություններում վերջին անհանգստացնող կետերը, ինչպես նաև խոսել համագործակցության ամրապնդման հնարավորությունների մասին, հատկապես խաղաղ գործընթացի շուրջ, և բարձր մակարդակի ներգրավվածության կարևորության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Էմմա Չոբանյան