ԱՄՆ-ն Թուրքիայից պահանջել է հրաժարվել Ադրբեջանին աջակցելուց որպես F-16-երի գործարքի մաս․ Օմեր Չելիք

Լուրեր

21.06.2026 | 12:23
Ծանրամարտի ազգային հավաքականը նոր մրցումային հագուստ ունի
21.06.2026 | 12:06
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում
21.06.2026 | 11:32
Վթարային ջրանջատում Մեծամորում
21.06.2026 | 11:11
Կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Նոյեմբերյանում
21.06.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.06.2026 | 10:27
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան
21.06.2026 | 10:19
ԱԱ-2026. Ճապոնիայի վստահ հաղթանակն ու Կյուրասաոյի առաջին միավորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Գերմանիան կամային հաղթանակի հասավ վերջնամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 23:35
ԱԱ-2026. Նիդերլանդները 5 գոլ խփեց Շվեդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 19:55
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
20.06.2026 | 19:17
Արագածի մոտ 3000 մետր բարձրության վրա դեռ ունենք մոտ 2-3 մետրի հասնող ձնաշերտեր․ Սուրենյան
20.06.2026 | 18:43
Վրաստանը լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
20.06.2026 | 18:24
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
20.06.2026 | 17:51
Էկոպարեկային ծառայությունն ընդլայնում է գործունեությունը ևս երկու մարզում
20.06.2026 | 17:25
«Ատլանտ» հայրենական համակարգերը՝ կիրառության մեջ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը մամուլի ասուլիսում հայտարարել է, թե Ղարաբաղի պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն Թուրքիայից պահանջել է դադարեցնել աջակցությունը Ադրբեջանին։

«Թուրքիան պետություն չէ, որը կարող է տրվել շանտաժի․ վերջին իրավիճակը F-16-երի ու F-35-երի հետ կապված։ Ադրբեջանը պայքար էր սկսել վերադարձնելու իր հողերը Ղարաբաղում։ Թուրքիան աջակցում էր այդ պայքարին, և նրանք ասում էին Թուրքիային՝ դադարեցնել աջակցությունը, որպես F-16 ու F-35 գնելու պայման։ Մենք դա չենք ընդունի»,-ասել է Չելիքը։

Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների վերաբերյալ հարցին ի պատասխան Չելիքը նշել է, որ  ցանկանում են Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններն ավարտվեն համաձայնագրով։

«Այստեղ հատուկ ներկայացուցիչներ կան։  Հատուկ ներկայացուցիչների միջոցով արդեն իսկ փորձ է արվում նպաստել այս գործընթացին։ Այսպիսով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը՝ սահմանների հստակեցումից մինչև այլ հարցեր, նշանակում է հետևհալ սկզբունքի ամրապնդում՝ եկեք միասին լուծենք այս տարածաշրջանի խնդիրները, այլ ոչ թե տարածաշրջանից դուրս խաղացողների ներգրավելով՝ նրանց, ովքեր ցանկանում են շահագործել, ինչ-որ նպատակներ են հետապնդում՝ իմպերիալիստական ​​նպատակներ։ Սա նպաստում է տարածաշրջանային խաղաղությանը։ Այդ իսկ պատճառով մենք աջակցում ենք բանակցությունների դրական առաջընթացին»,-ասել է Էրդողանի կուսակցության խոսնակը։