Բուլղարիան խոստացել է բացել օդային տարածքը՝ ԵԱՀԿ հանդիպմանը ռուսական պատվիրակության մասնակցության համար․ Լավրով

Լուրեր

15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
Բոլորը

Ռուսական պատվիրակությունը Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, եթե Բուլղարիան օդային տարածքը բացի ռուսական ինքնաթիռների համար։ Այս մասին հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ Հյուսիսային Մակեդոնիայի իշխանություններն արդեն համաձայնեցրել են Բուլղարիայի հետ ռուսական պատվիրակության ինքնաթիռի թռիչքը, գրում է Կոմերսանտը։

«Այժմ թվում է, թե Մակեդոնիան մեզ հրավիրել է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդին։ Բուլղարիան, կարծես, Մակեդոնիային խոստացել է բացել իր օդային տարածքը։ Եթե ստացվի, մենք ներկա կլինենք այնտեղ»,- ասել է Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային ֆորումում:

Պաշտոնյան նշել է, որ ռուսական պատվիրակությունն արդեն օտարերկրյա գործընկերներից ստացել է Խորհրդի շրջանակում հանդիպման մի քանի դիմում։

«Արդեն մի քանի դիմումներ կան հանդիպման համար, եթե այնտեղ աշխատենք, այդ թվում՝ արևմտյան ներկայացուցիչների կողմից։ Իհարկե, մենք կհանդիպենք բոլորի հետ»,- հավելել է Սերգեյ Լավրովը։

ԵԱՀԿ նախարարների հանդիպումը կանցկացվի Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաքում, որը ներկայում նախագահում է կազմակերպությունը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը։ Հյուսիսային Մակեդոնիան արդեն տվել է հանդիպմանը մասնակցելու համար ռուսական պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռի թռիչքի թույլտվությունը։