Ստոլտենբերգը կոչ է արել երկարացնել Գազայում մարդասիրական դադարը

Լուրեր

24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
24.07.2026 | 20:26
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
24.07.2026 | 20:12
Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը՝ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթում․ Թբիլիսին արձագանքել է
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել երկարաձգել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ավարտին մոտեցող քառօրյա զինադադարը, որպեսզի հնարավոր լինի ազատ արձակել ավելի շատ պատանդների, գրում է VOA-ն։

Լրագրողների հետ զրույցում ՆԱՏՕ-ի ղեկավարը նաև ասել է, որ Իրանը «պետք է զսպի իր խամաճիկներին»։ ՀԱՄԱՍ-ը տարածաշրջանային դաշինքի մի մասն է, որի մեջ են մտնում Իրանը, Սիրիան և Լիբանանի շիաների «Հըզբոլլահ» խմբավորումը։ Բոլորն էլ, ընդհանուր առմամբ, դեմ են Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի քաղաքականությանը:

Միևնույն ժամանակ, Կատարը, Եգիպտոսը, Միացյալ Նահանգները, Եվրամիությունը և Իսպանիան աշխատում են Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ժամանակավոր հրադադարը երկարաձգելու ուղղությամբ, հայտարարել է Պաղեստինի ինքնավարության արտաքին գործերի նախարար Ռիադ ալ-Մալիքին։

Կոչ անելով տևական զինադադարի՝ կանխելու ավելի շատ խաղաղ բնակչության շարքում զոհերը, ալ-Մալիքին ասել է, որ ներկայիս զինադադարը կարող է երկարաձգվել «մեկ, երկու, երեք օրով», սակայն հավելել է, որ ոչ ոք հստակ չգիտի, թե որքան ժամանակով:

Այսօր ավելի վաղ համաձայնեցված քառօրյա զինադադարի վերջին օրն էր: