Ավարտվել է Կիևի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի հետաքննությունը, որին զոհ էր դարձել Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարությունը

Լուրեր

15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
Բոլորը

Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն ավարտել է Բրովարիում տեղի ունեցած ավիավթարի հետաքննությունը, որի հետևանքով զոհվել է երկրի ՆԳՆ բարձրագույն ղեկավարությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

2023 թվականի հունվարի 18-ին Կիևի արվարձանում կործանվել էր ուղղաթիռ, ինչի հետևանքով զոհվել էր 10 մարդ, այդ թվում՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին, առաջին փոխնախարար Եվգենի Էնինը և ՆԳՆ պետքարտուղար Յուրի Լուբկովիչը։ Եվս չորս մարդ, այդ թվում՝ երեխա, մահացել է գետնին։

Քննության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել ճանապարհային երթեւեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնների կոպիտ խախտումներով։

Հետաքննության արդյունքում հինգ պաշտոնատար անձի հայտնել են կասկածանքի մասին՝ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ավիացիայի և ավիացիոն որոնողափրկարարական վարչության պետին, հատուկ ավիացիոն ջոկատի հրամանատարի պաշտոնակատարին, թռիչքային պատրաստության գծով հրամանատարի տեղակալին, ավիացիոն ջոկատի հրամանատարին, Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության քաղաքացիական պաշտպանության օպերատիվ փրկարար ծառայության հատուկ ավիացիոն ջոկատի թռիչքների անվտանգության ծառայության պետին՝ Չեռնիգովի մարզի Նիժին քաղաքից։