Քաղաքական կալանավորումների և բռնաճնշումների նոր ալիք է սկսվել․ Ադրբեջանի քաղհասարակությունը հայտարարություն է տարածել

Լուրեր

23.02.2026 | 12:00
19-ամյա երիտասարդի սպանության գործով կալանավորվածներ կան // Միրզոյանը Շվեյցարիա է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
23.02.2026 | 11:55
Կոմիտասի պողոտայի՝ կենսունակությունը կորցրած բոլոր ծառերը փոխարինվում են․ քաղաքապետ
23.02.2026 | 11:44
Ամսական 42 միլիոն դրամ է մտնում Երևանի բյուջե՝ ավտոմատ ինքնասպասարկող սարքերից․ քաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:33
Մեքսիկայում անկարգություններ են սկսվել ազդեցիկ թմրաբարոնի վնասազերծումից հետո
23.02.2026 | 11:26
S&P Global գործակալությունը վերանայել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով այն «դրական», և հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում
23.02.2026 | 11:17
Աջափնյակի մետրոյի կայարանի հատվածում բիզնես կենտրոն կլինի, որը կմեղմի կառուցման ծախսերը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:09
Ե՞րբ ենք սկսում Ծարավ աղբյուրի մանկապարտեզի շինարարությունը․ Ավինյանը՝ ենթակային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:01
Տիգրան Բարսեղյանի գոլն ու Նաիր Թիկնիզյանի ասիստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:57
Բա պատասխանատուներն ո՞ւր էին, որ առանց բիտումի ասֆալտ էին լցնում․ փորձանմուշներ վերցրե՛ք․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:45
Այս շաբաթ բոլոր փողոցները ավազի մնացորդներից մաքրված կլինեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:34
Հայ աթլետները երկու ոսկե մեդալ են նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում
23.02.2026 | 10:30
19-ամյա երիտասարդի սպանության գործով երկու անձ կալանավորվել է
23.02.2026 | 10:21
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
23.02.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
23.02.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 23-ի դրությամբ
Բոլորը

Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայտարարություն են տարածել երկրում զանգվածային լրատվամիջոցների ազատության և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Հայտարարության հեղինակները մտահոգություն են հայտնել անկախ լրատվամիջոցների դեմ քաղաքական ձերբակալությունների և բռնաճնշումների նոր ալիքի կապակցությամբ՝ իրենց բողոքը հայտնելով վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների դեմ։

«Ներկայիս բռնաճնշումների թիրախներն են AbzasMedia-ի տնօրեն Ուլվի Հասանլին, գլխավոր խմբագիր Սևինջ Վաքըֆքըզին, փոխտնօրեն, հասարակական գործիչ Մոհամեդ Կեկալովը և այս խմբագրությունն ամբողջությամբ։ Նրանց կալանավորմանը հաջորդած գործընթացը խոսքի հիմնարար ազատության կոպիտ խախտում է և երկրում անկախ ԶԼՄ-ների դեմ շարունակվող ճնշումների մաս»,- ասվում է հայտարարության մեջ, որում մանրամասն նկարագրվում է լրատվամիջոցի աշխատակիցների դեմ իրականացված հետապնդման ու ձերբակալման գործընթացը։

«Կալանավորումների նախօրեին և դրան հաջորդող օրերին պետական ​​պաշտոնյաները, պետական ​​և իշխանամետ լրատվամիջոցները նյութեր էին հրապարակել անկախ լրատվամիջոցների, ընդդիմության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դեմ՝ մեղադրելով նրանց արևմտյան երկրների, հատկապես՝ ԱՄՆ-ի «լրտեսներ» և «ազդեցության գործակալներ» լինելու մեջ»,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ հեղինակների՝ այդ հրապարակումներում, առանց որևէ հիմքի և փաստի, խոսվում է «անօրինական օտարերկրյա դրամաշնորհներ» ներգրավելու և յուրացնելու միջոցով ֆինանսական խախտումներ կատարելու մասին։ Միևնույն ժամանակ, ֆեմինիստները և ԼԳԲՏ ակտիվիստները դարձել են «ընտանեկան արժեքները քանդելու» և արևմտյան պետությունների «խամաճիկներ» լինելու մեղադրանքների թիրախ։

«Մենք վճռականորեն հայտարարում ենք, որ Ադրբեջանի կառավարության կողմից իրականացվող հալածանքների արշավն ակնհայտորեն հակասում է գործող սահմանադրական և իրավական դաշտին ու մարդու իրավունքների վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության ստանձնած միջազգային իրավական պարտավորություններին»,- ասվում է հայտարարության մեջ։

Քաղհասարակության ներկայացուցիչները գտնում են, որ Ադրբեջանը՝ որպես ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ անդամ երկիր, պարտավոր է պահպանել մարդու իրավունքների միջազգային չափանիշները։ Իսկ Ադրբեջանի իշխանությունների վերոնշյալ գործողությունները հանդիսանում են Սահմանադրությամբ երաշխավորված և Ադրբեջանի կողմից վավերացված միջազգային իրավական պայմանագրերով ճանաչված մարդու իրավունքների պարտավորությունների կոպիտ խախտում։ Նրանք նաև դիմում են Ադրբեջանի կառավարությանը՝ պահանջելով դադարեցնել քաղաքական դրդապատճառներով մարդու իրավունքների սահմանափակումները, այդ թվում՝ քրեական գործերի կարճմամբ։

«Ուլվի Հասանլին, Սևինջ Վաքըֆքըզին և Մոհամեդ Կեկալովը պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Նաև միջազգային գործընկերները, այդ թվում՝ ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը, ԵԱՀԿ-ն և այլ միջազգային հասարակական կազմակերպություններ պետք է վճռական քայլեր ձեռնարկեն երկրում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակի դեմ»,- ասվում է հայտարարությունում։

Նշենք, որ միջազգային տարբեր կառույցներ արդեն դատապարտել են Ադրբեջանի իշխանությունների կողմից լրագրողների ապօրինի կալանավորումները և կոչ արել ազատ արձակել։

Factor TV-ն ավելի վաղ անդրադարձել էր ադրբեջանական անկախ լրատվամիջոցի լրագրողների հետապնդմանն ու ձերբակալություններին։

Էմմա Չոբանյան