ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը բանակցություններ են վարում հրադադարը երկարաձգելու շուրջ․ The Wall Street Journal

Լուրեր

15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը բանակցություններ են վարում ժամանակավոր հրադադարը երկարաձգելու շուրջ։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի և Կատարի պաշտոնյաներին, փոխանցում է Meduza-ն։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ կողմերը հրապարակային հայտարարել են գործարքը երկարաձգելու ցանկության մասին, որի շրջանակում ՀԱՄԱՍ-ը պարտավորվել է ազատ արձակել 50 իսրայելցիների՝ իսրայելական բանտերում պահվող 150 պաղեստինցի բանտարկյալների դիմաց։

WSJ-ի տվյալներով՝ կողմերն այժմ քննարկում են գործարքը ևս չորս օրով կամ ավելի պակաս ժամկետով երկարաձգելու հնարավորությունը։ Այս համաձայնագրի շրջանակում, ըստ պարբերականի աղբյուրների, ՀԱՄԱՍ-ը կարող է ազատ արձակել պատանդ պահվող առնվազն 20 կանանց ու երեխաների։

Միաժամանակ, Եգիպտոսի պաշտոնյաները նշում են, որ բոլոր կանանց և երեխաներին ազատ արձակելուց հետո առաջնահերթությունը կտրվի տարեց տղամարդկանց, այնուհետև մահացածների մարմինների փոխանցմանը, քանի որ ՀԱՄԱՍ-ը մինչ այժմ բացառում է երիտասարդ իսրայելցի տղամարդկանց ազատ արձակման հնարավորությունը։

Գործարքի երկարաձգումը, ըստ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանի, ներկայում կախված է ՀԱՄԱՍ-ից, քանի որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արդեն հայտարարել է իր պայմանը՝ տասը պատանդի ազատ արձակում՝ հրադադարի յուրաքանչյուր լրացուցիչ օրվա համար։ Լրատվամիջոցը նաև նշում է, որ խմբավորումը դեռևս չի ներկայացրել այն մարդկանց ցուցակը, որոնց պատրաստ է ազատ արձակել։

Էմմա Չոբանյան