Իսրայելը կվերսկսի մարտերը, եթե ՀԱՄԱՍ-ը նոյեմբերի 27-ին չհայտարարի պատանդների ազատ արձակման մասին

Լուրեր

15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
Բոլորը

Եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը նոյեմբերի 27-ին չհայտարարի, որ պատրաստվում է ազատ արձակել Գազայի հատվածում պահվող պատանդների հինգերորդ խմբին, Իսրայելը կվերադառնա անկլավում մարտերին: Նման հայտարարությամբ է հանդես եկել իսրայելական պետական «Կան» հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով Իսրայելի իշխանությունում սեփական աղբյուրին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք գործ ունենք դաժան ահաբեկչական կազմակերպության հետ, ուստի պետք է սպասենք մինչև վերջին րոպեն: Եթե այսօր երեկոյան նրանք [ՀԱՄԱՍ] չհայտարարեն պատանդների հինգերորդ խմբին ազատելու մտադրության մասին, մենք կվերադառնանք ռազմական գործողություններին»,- մեջբերում է անանուն պաշտոնյային Kan-ը:

Նրա խոսքով՝ Իսրայելն ակնկալում է, որ միջնորդները ճնշում կգործադրեն ՀԱՄԱՍ-ի կողմնակիցների վրա՝ ազատ արձակելու բոլոր անչափահասներին, որոնց գերության մեջ են պահում։ Միևնույն ժամանակ, աղբյուրը Kan-ին ասել է, որ դեռևս որևէ նշան չի տեսնում, որ Կատարի վարչապետ և արտգործնախարար Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման ալ-Թանիի խոսքերը Գազայի հատվածում այլ խմբերի կողմից պահվող մոտ 40 պատանդների, կանանց և երեխաների մասին ճշմարիտ են։

Ավելի վաղ իսրայելական Galei Tzahal ռադիոկայանը հայտարարել էր, որ իսրայելական իշխանությունները ստացել են Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմնակիցների մոտ պահվող պատանդների ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեին նոյեմբերի 27-ին փոխանակման չորրորդ փուլի շրջանակում։

Իր հերթին, ամերիկյան The Wall Street Journal պարբերականը, վկայակոչելով Եգիպտոսի պաշտոնյաներին, պնդում է, որ իսրայելական կողմի ստացած ցուցակներում 11 մարդ կա։

Իսրայելը դեռևս չի մեկնաբանել լրատվամիջոցների այս հրապարակումները։