Եղանակային փորձություններ Եվրոպայում. հարյուրավոր քաղաքներ և գյուղեր առանց էլեկտրականության են մնացել

Լուրեր

15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սև ծովի վրա ձևավորված ցիկլոնը ձնաբուք և սաստիկ քամիներ է բերել Արևելյան Եվրոպա: Արևելյան Ռումինիայում և Մոլդովայում ձյան առատ տեղումների և ձնաբքի հետևանքով հարյուրավոր բնակավայրեր հոսանքազրկվել են, իսկ որոշ հանրապետական մայրուղիներով երթևեկությունն արգելափակվել է։ Մոլդովայում կիրակի՝ նոյեմբերի 26-ին, վատ եղանակը հանգեցրել է 40-ամյա տղամարդու մահվան, ում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, հայտնում է երկրի ազգային ոստիկանությունը։

Ոստիկանության հայտարարության մեջ կոչ է արվել զերծ մնալ ճանապարհորդելուց՝ «բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի», գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ռումինիայում իշխանությունները եղանակային սպառնալիքի վտանգի աստիճանը բարձրացրել են կարմիր մակարդակի արևելյան Կոնստանցա, Տուլչա, Գալաթի և Բրայլա շրջաններում: Էներգետիկայի նախարար Սեբաստիան Բուրդուջան AP-ին ասել է, որ նոյեմբերի 26-ին էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել երկրի ավելի քան 400 բնակավայրերում: Բացի այդ, Կոնստանցա նավահանգիստը և Ռումինիայի այլ սևծովյան նավահանգիստները դադարեցրել են գործունեությունը:

Միևնույն ժամանակ, Բուլղարիայում սաստիկ ձնաբքի հետևանքով երկրի մեծ մասում արտակարգ դրություն է հայտարարվել: Վարչապետ Նիկոլայ Դենկովի խոսքով՝ նոյեմբերի 26-ին ավելի քան 1000 բնակավայրեր, հիմնականում՝ երկրի հյուսիս-արևելքում մնացել են առանց էլեկտրամատակարարման։ Ուժեղ քամու հետևանքով ճանապարհները փակվել են, պատահարների թիվը կտրուկ աճել է, ծառեր են տապալվել, էլեկտրահաղորդման գծեր են տապալվել, նշել է Դենկովը։

Բուլղարիայում վերջին 24 ժամվա ընթացքում ձնաբքի ժամանակ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով 2 մարդ է զոհվել, 36-ը՝ վիրավորվել, հայտնում է AP-ն։ Եվս մեկ մարդ է մահացել Կազանլակում. «Նովա» հեռուստաալիքը հայտնել է, որ անօթևան տղամարդ է մահացած հայտնաբերվել աղբամանների մոտ։

Սոֆիայում էլեկտրամատակարարումը նույնպես խափանվել է էլեկտրահաղորդման գծերի վնասվելու հետևանքով, գրում են բուլղարական լրատվամիջոցները։ Վատ եղանակի հետևանքով ընդհատվել է Վառնայի և Սոֆիայի երկաթուղային կապը։ Վառնայի օդանավակայանում բազմաթիվ միջազգային չվերթներ են չեղարկվել։

Սերբիայի մեծ մասում ձյուն է տեղացել, իսկ որոշ շրջաններում եղանակային պայմանները խաթարել են էլեկտրամատակարարումը:

Վատ եղանակը հարվածել է նաև եվրոպական այլ երկրների։ Իտալիայի մայրաքաղաքում քամուց պոկված ծառը ճզմել է Մոնտեվերդե թաղամասի 82-ամյա բնակչին։

Հունաստանում «Բետինա» փոթորիկը կիրակի աստիճանաբար նահանջել է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Ուժեղ քամու պատճառով արգելվել են լաստանավերի բազմաթիվ երթուղիներ։

Ստամբուլում ձյան առատ տեղումներ են կանխատեսվում. կիրակի օրը Թուրքիայի իշխանությունները անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով 81 նահանգներից 44-ում տագնապի նարնջագույն մակարդակ են հայտարարել։

Հիշեցնենք, որ նույն օրը Սև ծովում մոլեգնող հզոր փոթորկի պատճառով ՌԴ-ի կողմից բռնակցված Ղրիմում առանց էլեկտրականության է մնացել շուրջ 500 հազար մարդ։