ՀԱՄԱՍ-ը ցանկանում է երկարաձգել Իսրայելի հետ հրադադարը
Քաղաքականություն
27.11.2023 | 12:35ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունը ցանկանում է երկարաձգել Գազայի հատվածում քառօրյա հրադադարը, հայտնել է The Times of Israel-ը՝ վկայակոչելով զինյալների հայտարարությունը։
ՀԱՄԱՍ-ը որպես զինադադարի երկարաձգման պայման նշել է «Իսրայելի կողմից լուրջ ջանքերը՝ ուղղված երկրի բանտերից ազատված պաղեստինցիների թվի ավելացմանը»։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր հերթին հայտարարել է, որ ողջունում է հրադադարի յուրաքանչյուր նոր օրն ու իսրայելցի պատանդների ազատ արձակման հնարավորությունը։